Նրանք ամեն ինչ անում են ՌԴ հատուկ գործողության «ակտիվ փուլը» երկարաձգելու համար. Զախարովա

© Sputnik / пресс-служба МИД РФՌուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ (20 ապրիլի, 2022թ). Մոսկվա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ (20 ապրիլի, 2022թ). Մոսկվա - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2022
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ (20 ապրիլի, 2022թ). Մոսկվա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ապաԷսկալացմանը։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՆԱՏՕ-ի երկրներն ամեն ինչ անում են, որպեսզի երկարաձգեն Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության «ակտիվ փուլը»։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նրանք մեծացնում են ռազմական տեխնիկայի, զենքի, զինամթերքի մատակարարումները` Կիևի ռեժիմին դրդելով շարունակել ագրեսիան Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների դեմ և ռազմական նոր հանցագործությունների դրդելով նեոնացիստներին»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 56-րդ օրը։
Հրթիռներով ոչնչացվել է Ուկրաինայի 180 զինվորական և 15 միավոր զրահատեխնիկա. ՌԴ ՊՆ
Լրահոս
0