00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտունակ բանակ ստեղծելուց հետո միայն հանրությունը կարող է վստահաբար ասել՝ ապագա կա

© Photo : official site of the MoD of RAԶինծառայողներ
Զինծառայողներ - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2022
Զինծառայողներ
Բաժանորդագրվել
Մարտունակ ու պրոֆեսիոնալ բանակ ստեղծելուց հետո միայն հանրությունը կարող է վստահաբար ասել՝ ապագա կա
Եկեք անկեղծ լինենք։ 90-ականների սկզբին, երբ ձևավորվում էր հայոց հաղթական բանակը, հազիվ թե որևէ մեկը կանխատեսեր, որ 30 տարի անց կրկին հառնելու է մարտունակ բանակ ստեղծելու խնդիրը։ Ընդ որում`պարզ չէ՝ ա՞յն ժամանակ էր ավելի դժվար, երբ զինված ուժերը կազմավորվում էին փաստորեն զրոյից, թե՞ հիմա՝ ծանր պարտությունից հետո։ Բայց առնվազն մի բան կարող ենք փաստել. հենց այդ պարտությունը մեզ ստիպեց մտածել նոր տիպի բանակի մասին։ Դրանից առաջ անընդհատ հպարտորեն կրկնում ու կրկնում էինք՝ մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է։
Կարեն Դեմիրճյան. «Մենք պետք է ազատվենք անտեղի շուտ ոգևորվելուց և շուտ էլ հիասթափվելուց»
2020-ի դառը իրականությունը բացեց մեր աչքերը, սակայն մինչև հիմա միայն խոսում ու խոսում ենք այն մասին, թե ինչպիսի զինված ուժեր են մեզ պետք։ Մեկուկես տարի է անցել պատերազմից հետո, ոչ մի կոնկրետ գործ չի երևում։ Այնինչ բոլորը շատ լավ հասկանում են՝ հզոր բանակը միայն հաջող ռազմական գործողությունների երաշխիքը չէ, այն էապես ամրապնդում է պետության դիրքերը բոլոր տեսակի բանակցություններում։ Իսկ ոչ դյուրին բանակցությունները սահմանների հստակեցման և ճանապարհների վերաբացման, իսկ ամենակարևորը՝ խաղաղության պայմանագրի շուրջ, ուր որ է` սկսվելու են։
Արդեն երկար ժամանակ է, ինչ բոլոր կողմերից համառորեն հնչում է նույն պնդումը՝ մեզ պետք է պրոֆեսիոնալ բանակ։ Կարելի է, իհարկե, առարկել՝ Իսրայելում, որի բանակը կազմավորվում է միայն ու միայն զորակոչային սկզբունքով, բոլորովին այլ կարծիքի են և ամենևին համաձայն չեն, որ զինված ուժերի մարտունակության հիմքը պրոֆեսիոնալիզմն է։ Սակայն անհերքելի փաստն այն է, որ հիմա ողջ աշխարհն իրոք գնում է պրոֆեսիոնալ բանակների ստեղծման ճանապարհով։ Ուղղակի մենք երևի մի փոքր սխալ ենք հասկանում, թե ինչ ասել է «պրոֆեսիոնալ զինվորական»։ Եթե մեր բանակի երկու երրորդը պայմանագրային ծառայողներն են կազմում, դեռ չի նշանակում, որ նրանք պրոֆեսիոնալ են։ Բանակի հետ առնչվողները հո լավ գիտեն՝ պայմանագրայինը կես ամիս ծառայում է, ամսվա երկրորդ կեսն էլ գնում է, ասենք, իր հարազատ գյուղը, խոտ հնձում։
Վրաստանի օրինակը, կամ քեզ սկսում են հարգել, երբ համոզվում են` չես ճկվում որևէ մեկի առջև
Մի քանի օր առաջ Ազգային ժողովում վարչապետը նկարագրեց, թե ինչպես է պատկերացնում մեր ապագա բանակը։
«Հիմնական նպատակներից մեկը պետք է լինի բանակի պրոֆեսիոնալացումը՝ ժամկետային զինծառայության համակարգը վերափոխելով պահեստազորի պարբերական հավաքների, մոտավորապես այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հիմա իրականացնում ենք եռամսյա վարժական հավաքները: Իդեալում դա մեկ մարդու կյանքում պիտի կրկնվի մի քանի անգամ, որոշակի պարբերականությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Մասնագետները նկատում են՝ շատ նման է շվեյցարական տարբերակին։
Ո՞րն է շվեյցարական տարբերակը։ ԲիԲիՍի-ն հակիրճ բացատրում է. «Բոլոր տղամարդիկ Շվեյցարիայում բանակ են զորակոչվում 20 տարեկանում։ Մոտ հինգ ամիս ծառայելուց հետո նրանց տուն են ուղարկում զինվորական համազգեստի և անձնական զենքի հետ միասին, ինչը թույլ է տալիս վտանգի դեպքում շատ արագ կազմակերպել զորահավաքը։ Այնուհետև մինչև 34 տարեկանը նրանք պարբերաբար մասնակցում են երեք շաբաթ տևողությամբ հավաքներին։ Հենց այդ պատճառով էլ շատերն ասում են՝ Շվեյցարիան բանակ չունի, ողջ Շվեյցարիան մի համատարած բանակ է»։
Ուղղակի մի վերապահում՝ ոչ ոք չի կարող ստույգ գնահատել շվեյցարական բանակի մարտունակությունն այն պարզ պատճառով, որ այն վերջին անգամ պատերազմի է մասնակցել ավելի քան երկու հարյուր տարի առաջ։

Եվ այնուամենայնիվ համաձայնեք՝ բանակի մարտունակությունը մեծապես կախված է առաջին հերթին իշխանությունների վերաբերմունքից։ Զինվորականը, ախր, տեսնում է, թե ինչ է կատարվում։ Նոր պատերազմի վտանգի առջև կանգնած պետությունը գրեթե երկու ամիս է, ինչ գլխավոր շտաբի ղեկավար չունի։ Ընդհանրապես վերջին երեքուկես տարում գլխավոր շտաբի 4 պետ է փոխվել։ Էլ չեմ ասում, որ պաշտպանության նախկին նախարարն էլ ճաղերի հետևում է։

Բայց ամենակարևորը՝ բանակը ողջ հանրության նման պարզապես չի հասկանում, թե ինչպես են տեսնում իշխանությունները Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումը, ինչպես են պատրաստվում հստակեցնել սահմանները, երբ մոտ հազար զինված ադրբեջանցիներ ամրացնում են իրենց դիրքերը բուն Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Իհարկե, շատ հաճելի է, երբ զորանոցի ճաշարանի սեղանին թարմ ելակ է դրված, բայց երևի այնուամենայնիվ դա չէ զինված ուժերի մարտունակության չափանիշը։ Համաձայնեք՝ միայն իրոք մարտունակ բանակ ստեղծելուց հետո հանրությունը կկարողանա վստահորեն ասել՝ ապագա կա։
Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Կրկին հասունացել է լրջանալու պահը. արդյո՞ք դա գիտակցում են Հայաստանի իշխանությունները
Լրահոս
0