https://armeniasputnik.am/20220420/rusastany-shahagrgrvats-e-hajastani-het-nor-nakhagtserov-rd-varchapet-41095925.html
Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ նոր նախագծերով. ՌԴ վարչապետ
Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ նոր նախագծերով. ՌԴ վարչապետ
Միշուստինը Փաշինյանին առաջարկել է արագացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական նոր ծրագրի ստորագրման նախապատրաստական... 20.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-20T15:11+0400
2022-04-20T15:11+0400
2022-04-20T15:14+0400
միխայիլ միշուստին
նիկոլ փաշինյան
ռուսաստան
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/14/41095848_0:0:2975:1674_1920x0_80_0_0_64c3b45dcc27eeb022cdf718936c965b.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ նոր նախագծերով` էներգետիկայի, ագրոարդյունաբերական համալիրի, տրանսպորտի, դեղագործության և այլ ոլորտներում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։«Իհարկե, մենք շահագրգռված ենք երկկողմ համագործակցության ընդլայնմամբ, նոր համատեղ նախագծերի մեկնարկով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտային ենթակառուցվածքը, դեղագործությունը, ագրոարդյունաբերական համալիրը, թվային տնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, նորարարությունը»,- ասել է Միշուստինը։Նա նշել է, նախօրեին` Պուտին–Փաշինյան հանդիպմանը մեծածավալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ համագործակցության ամրապնդման շուրջ` երկու երկրների փոխգործակցության գրեթե բոլոր ոլորտներում։Նա նաև Փաշինյանին առաջարկել է արագացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական նոր ծրագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները։Անդրադառնալով ՌԴ–ի դեմ կիրառված սահմանափակումներին` Միշուստինն այդ համատեքստում կարևորել է երկկողմ առևտրում ազգային արժույթների կիրառման անհրաժեշտությունը։Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։ Ապրիլի 19-ին նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ հայտարարությամբ։Ապրիլի 20-ին կայացել են ՀՀ վարչապետի հադիպումները նաև Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/14/41095848_204:0:2935:2048_1920x0_80_0_0_673b4fce083031fbe43f911732c83cb3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
միխայիլ միշուստին, նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան
միխայիլ միշուստին, նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան
Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ նոր նախագծերով. ՌԴ վարչապետ
15:11 20.04.2022 (Թարմացված է: 15:14 20.04.2022) Միշուստինը Փաշինյանին առաջարկել է արագացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական նոր ծրագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ նոր նախագծերով` էներգետիկայի, ագրոարդյունաբերական համալիրի, տրանսպորտի, դեղագործության և այլ ոլորտներում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Իհարկե, մենք շահագրգռված ենք երկկողմ համագործակցության ընդլայնմամբ, նոր համատեղ նախագծերի մեկնարկով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտային ենթակառուցվածքը, դեղագործությունը, ագրոարդյունաբերական համալիրը, թվային տնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, նորարարությունը»,- ասել է Միշուստինը։
Նա նշել է, նախօրեին` Պուտին–Փաշինյան հանդիպմանը մեծածավալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ համագործակցության ամրապնդման շուրջ` երկու երկրների փոխգործակցության գրեթե բոլոր ոլորտներում։
«Ռուսաստանի կառավարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ամենաբարձր մակարդակով ընդունված բոլոր այդ որոշումներն իրագործելու համար»,- ասել ՌԴ վարչապետը։
Նա նաև Փաշինյանին առաջարկել է արագացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական նոր ծրագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները։
Անդրադառնալով ՌԴ–ի դեմ կիրառված սահմանափակումներին` Միշուստինն այդ համատեքստում կարևորել է երկկողմ առևտրում ազգային արժույթների կիրառման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։ Ապրիլի 19-ին նա հանդիպել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ
հայտարարությամբ։
Ապրիլի 20-ին կայացել են ՀՀ վարչապետի հադիպումները նաև Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ: