00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

36 000 դոլար` Բալի գործուղման համար. ովքեր են ուղեկցել Ալեն Սիմոնյանին

© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2022
Բաժանորդագրվել
Ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման` ՀՀ ԱԺ-ից պարզաբանել են, թե ինչ նպատակով են ծախսվել պետական բյուջեի գումարներն, ու պատվիրակության անդամներից ով քանի օրով է մեկնել Բալի։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Նելլի Դանիելյան. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած 11-հոգանոց պատվիրակության այցը Ինդոնեզիա ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է շուրջ 18 մլն դրամ` 36 000 ԱՄՆ դոլար։
Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ԱԺ-ի աշխատակազմից։
Ընդ որում, նշված գումարից 12 188 000-ը ավիատոմսերի գումարն է, 4 935 320-ը` հյուրանոցի, 540 000-ը ներկայացուցչական ծախսերն են, 684 678–ը` պատվիրակության անդամների գործուղման օրապահիկները։
Ալեն Սիմոնյանի մեքենան ուղեկցելու համար 3 նոր մեքենա են ուզում գնել
Խորհրդարանից նաև հայտնեցին, որ Սիմոնյանն ու նրան ուղեկցող անձինք Ինդոնեզիա են մեկնել Qatar Airways ավիաընկերության ինքնաթիռով` էկոնոմ դասով։
Հիշեցնենք` ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ինդոնեզիա էր մեկնել 2022 թվականի մարտի 18-23-ը` Բալի կղզու հանրահայտ Նուսա Դուա հանգստավայրում կայացած Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով։
Աժ նախագահի ու պատվիրակության ուղևորությունը Բալի որոշ հարցեր ու դժգոհություններ էր առաջացրել ընդդիմադիր պատգամավորների շրջանում, որոնք այդ օրերին քննադատական ելույթներով հանդես եկան խորհրդարանում` ծախսված գումարը որակելով որպես անիմաստ ծախս ու ճոխություն, թեև գումարի չափը դեռ հրապարակված չէր։
Խորհրդարանի աշխատակազմը միայն մեկ ամիս անց լրատվամիջոցներին (այդ թվում` Sputnik Արմենիային) տրամադրեց հարցված տեղեկատվությունը։
Նշենք, որ հիշյալ գործուղման մասին ԱԺ կայքում հրապարակված ԱԺ նախագահի կարգադրությունից պարզ է դառնում, որ պատվիրակության անդամներն Ինդոնեզիայում տարբեր ժամկետներով են գտնվել. ոմանք մնացել են 8 օր (մարտի 18-26-ը), ոմանք` 7 օր (18-25-ը), ոմանք` 6 օր (18-24-ը), ոմանք էլ` 5 օր (մարտի 18-23-ը)։
Ընդ որում, այցի պաշտոնական մասը տեղի է ունեցել մարտի 20-23-ը, ուստի ԱԺ-ից հետաքրքրվեցինք նաև` ինչո՞վ են հիմնավորված այս տարբերությունները։
«ԱԺ նախագահը, Արարողակարգի ու Արտաքին կապերի վարչությունների պետերը գործուղումից վերադարձել են ավելի շուտ, քանի որ ԱԺ նախագահին վերաբերող աշխատանքային օրակարգը սպառվել էր։ Պատվիրակության մյուս անդամները վերադարձել են ժամանակին, երբ սպառվել է իրենց աշխատանքային օրակարգը»,- ասվում է ԱԺ-ից ստացված պարզաբանման մեջ։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանի նույն կարգադրության մեջ նաև նշված էր, որ պատվիրակության կազմում Բալի մեկնած Ազգային ժողովի պատգամավոր Ծովինար Վարդանյանը Բալիից Երևան չի վերադարձել, այլ մեկնել է իտալական Միլան` մեկ այլ գործուղման։
Այս փաստի վերաբերյալ ԱԺ–ից հայտում են, որ Միլանում պատգամավորի գիշերակացի համար ծախսվել է 538 000 դրամ, իսկ Միլանից Երևան չվերթի համար` 428 000 դրամ։
Ծովինար Վարդանյանը մարտի 25-29-ը Իտալիայում մասնակցել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի Միջազգային քարտուղարության, հանձնաժողովների նախագահների եւ զեկուցողների նիստի աշխատանքներին։
Նրան Երևանից միացել են նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Հրաչյա Հակոբյանը, ինչպես նաև ԱԺ արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ֆեդոսեևան։
Ես համարում եմ, որ դա ճիշտ է. Ալեն Սիմոնյանը` բիզնես դասով ԱՄՆ մեկնելու մասին
Ինչ վերաբերում է Բալի մեկնած պատվիրակությանը, դրա կազմում ԱԺ նախագահից բացի եղել են ՔՊ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, նրա տեղակալ Հեղինե Խաչիկյանը, Ալեն Սիմոնյանի օգնական Դավիթ Առաքելյանը, Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի–Հակոբյանը, ժողովի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը, արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ Մամիկոն Մարգարյանը, հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր Դավիթ Հակոբյանը։
Լրահոս
0