00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկացի ուսուցիչներին 1-ին անգամ ՀՀ-ում կվերապատրաստեն Ցեղասպանության պատմության թեմայով

© Sputnik / Asatur YesayantsՀայոց ցեղասպանության թանգարան
Հայոց ցեղասպանության թանգարան - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2022
Բաժանորդագրվել
Վերապատրաստում կանցնեն պատմության և հասարակագիտության 15 ուսուցիչներ, որոնք արդեն դասավանդում են մարդկության դեմ հանցագործությունների պատմությունը։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ԱՄՆ դպրոցների պատմության ուուցիչները առաջին անգամ Հայաստանում մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կանցնեն «Հայերի ցեղասպանությունը» թեմայով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցեղասպանությունների համեմատական ուսումնասիրության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալստյանը։

«Այս դասընթացներն առաջինը կլինեն Հայաստանում ոչ միայն ամերիկացի, այլև առհասարակ արտասահմանյան մանկավարժների համար (հայ ուսուցիչների համար թանգարան-ինստիտուտը պարբերաբար է դասեր անցկացնում)»,- հիշեցրեց Գալստյանը:

Նշենք, որ ԱՄՆ-ում դպրոցների համար միասնական կրթական ծրագիր չկա. յուրաքանչյուր նահանգ այն ինքնուրույն է ընդունում։ Կրթության մի շարք շրջանային բաժիններ, որոնք գործում են նահանգային կառավարություններում, նույնպես որոշումներ են կայացնում կրթական քաղաքականության վերաբերյալ:
Այդ պատճառով ԱՄՆ-ում դպրոցների ուսուցիչները կարող են իրենց ծրագրերում ներառել անհատական տարրեր, և նրանցից ոմանք իրենց նախաձեռնությամբ պատմում են Հոլոքոստի կամ Ցեղասպանության պատմությունը՝ ընդհանուր պատմության կամ հասարակագիտության (social studies) դասընթացների շրջանակում։
Երկու ժողովուրդ՝ մեկ տուն․ Սերբիայի Վրնյաչկա–Բանյա քաղաքը նշել է հայ համայնքի 100-ամյակը
15 այդպիսի ուսուցիչներ (որոնց թվում ծագումով հայեր չկան) կմասնակցեն ցեղասպանության թանգարան-ինստիտուտի դասընթացներին։
Օրինակ, նրանցից մեկը՝ Ջասթին Բիլթոնը, Մասաչուսեթսի վարժարաններից մեկում այդպիսի ծրագիր է վարում հասարակագիտության ուսուցիչ Ջեյսոն Սթարքի հետ միասին․ վերջինս Հոլոքոստը վերապրած մի կնոջ թոռն է։ Ծրագիրը արտադասարանական է (ընդ որում՝ ոչ թե հումանիտար, այլ տենիկական վարժարանում), սակայն այն ընտրողների թիվն աճում է, ինչը հերքում է այն պատկերացումները, թե երիտասարդները խուսափում են «ոչ մասնագիտական» գիտելիքներից։
Ուսուցիչները փորձում են ներկայացնել տեղի ունեցածի իրական պատմությունները՝ համարելով, որ 17-18 տարեկան դեռահասները պետք է պատրաստ լինեն դրան։ Օրինակ՝ դասերից մեկին նրանք աշակերտների հետ զրուցելու էին հրավիրել Ռուանդայից մի ներգաղթյալի, որը Ցեղասպանության ականատես էր եղել։ Աշակերտներին պատմում են նաև այն պատճառների մասին, որոնք տարբեր ժամանակներում մարդկության դեմ հանցագործություններ են ծնել։
Հունաստանի ԱԳ նախարարը գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին
Թանգարան-ինստիտուտը դասընթացներ կանցկացնի ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների կողմից ղեկավարվող Genocide Education Project ամերիկյան կազմակերպության հետ համատեղ:
Լրահոս
0