00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ցեղասպանության ուսուցումը չպետք է աշակերտի մեջ միայն ահասարսուռ պատկեր ստեղծի․ փորձագետ

Ցեղասպանության թեմատիկայի ուսուցումը ճիշտ թիրախային ձևով պետք է կատարվի․ փորձագետ
Բաժանորդագրվել
Կրթական հարցերի փորձագետ Մենուա Սողոմոնյանը կարծում է, որ եթե ցեղասպանությունը որպես առարկա դասավանդվի դպրոցներում, ապա այդ թեմայի ուսուցումը պետք է ամուր պետության գաղափարի ամրապնդման նպատակ ունենա։
Ցեղասպանությունների ու մասնավորապես Հայոց ցեղասպանության թեման լավ ու ճիշտ՝ թիրախային ձևով պետք է ուսուցանվի դպրոցում։ Աշակերտները պետք է ցավ ապրեն, բայց դրա կողքին պետք է նաև հասկանան, որ իրենց վճռականությունից է կախված լինելու այն, որ հետագայում չկրկնվեն ցեղասպանությունները։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց կրթական հարցերի փորձագետ Մենուա Սողոմոնյանը՝ նշելով, որ ցեղասպանության դասավանդումը պետք է ուշադիր կազմակերպել, որ աշակերտների մոտ միայն ահասարսուռ պատկերներ չլինեն, ինչի հետևանքով կարող է դեպրեսիա առաջանալ։
Ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագրով եռօրյա գիտաժողովը, որը ֆինանսավորվել է նաև ՀՀ ԿԳՄՍՆ–ի կողմից։ Գիտաժողովի ընթացքում քննարկվել է, օրինակ, ավագ դպրոցներում ցեղասպանության դասավանդման հնարավոր ռազմավարությունը։
«Իրականում նաև կոգնիտիվ դիսոնանս է առաջանում այս մասին խոսելիս, քանի որ մի կողմից իշխանությունները հետ են կանգնում միջազգայնորեն ճանաչելու և դատապարտելու ուղեգծից, մյուս կողմից քննարկում են դպրոցներում ցեղասպանություն առարկան»,– ասաց Սողոմոնյանը։
Ըստ նրա` պետք է այս առաջարկը դեռ մասնագիտական հանրույթում ուսումնասիրվի, պետք է ներկայացվեն ցեղասպանությունը որպես առարկա դասավանդելու մտահղացման հիմքերը, հետազոտություններ պետք է արվեն։
Եթե առարկան այնուամենայնիվ դասավանդվի, Սողոմոնյանի կարծիքով, կարևոր է, որ այն աշակերտների մոտ ամուր պետություն ունենալու գաղափարն ամրապնդելու նպատակ ունենա։
«Այդ ամենն իմանալով հանդերձ աշակերտների մեջ պետք է ամրապնդվի մեր պետությունը ամուր պահելու հանգամանքը, որովհետև միայն պետությունն ամուր պահելով է հնարավոր դիմակայել հենց այդ ցեղասպանության սպառնալիքներին, իսկ մենք այսօր ակնհայտ տեսնում ենք այդպիսի սպառնալիքներ»,- ընդգծեց փորձագետը։
Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացված գիտաժողովին արտերկրից ժամանած գիտնականներ են մասնակցել, որոնց հետ քննարկումների միջոցով հայ մասնագետները փորձել են պատկերացում կազմել, թե ինչպես է դասավանդվում ցեղասպանությունների թեման օտար երկրներում` հայկական և ոչ հայկական միջավայրում` նկատի ունենալով այն փաստը, որ օտարերկրյա մասնագետները ներկայացնում են հիմնականում այն ազգերը, որոնք ևս տարբեր ժամանակներում ենթարկվել են ցեղասպանության։
Ամերիկացի ուսուցիչներին 1-ին անգամ ՀՀ-ում կվերապատրաստեն Ցեղասպանության պատմության թեմայով
Լրահոս
0