https://armeniasputnik.am/20220421/erku-zhvoghvovurd-mek-tun-serbiaji-vrnjachkabanja-qaghaqy-nshel-e-haj-hamajnqi-100-amjaky-41121015.html
Երկու ժողովուրդ՝ մեկ տուն․ Սերբիայի Վրնյաչկա-Բանյա քաղաքը նշել է հայ համայնքի 100-ամյակը
Երկու ժողովուրդ՝ մեկ տուն․ Սերբիայի Վրնյաչկա-Բանյա քաղաքը նշել է հայ համայնքի 100-ամյակը
Հարյուր տարի առաջ Սերբիայի թագավոր Ալեքսանդր Առաջինը 40 փախստական հայի է տեղավորել քաղաքում։ 21.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-21T09:28+0400
2022-04-21T09:28+0400
2022-04-21T10:07+0400
հայոց ցեղասպանություն
տեսանյութեր
տեսանյութ
լեհաստան
հայ
հայ համայնք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/14/41119200_0:0:1600:900_1920x0_80_0_0_65d7c529b2a968c1d1c96e9aa6c0ab11.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Սերբիայի Վրնյաչկա-Բանյա քաղաքում նշել են հայ համայնքի հիմնադրման 100-ամյակը, հայտնում է «Новости» պարբերականը։Ուղիղ 100 տարի առաջ այս քաղաքն ընդունել է Ցեղասպանությունը վերապրած 40 փախստական ընտանիքների։ Վրնյաչկա-Բանյայում նրանց համար 10 տարով հողի և ունեցվածքի վարձակալություն են ձևակերպել՝ ապագա Հարավսլավիայի (այն ժամանակ կոչվում էր Սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորություն) թագավոր Ալեքսանդր Առաջինի գրասենյակի որոշմամբ։Քաղաքային այգում գտնվող նրա հուշարձանի մոտ ծաղիկներ են բերել քաղաքի հայ համայնքի ղեկավար Չեդոմիր Արտինովիչը (Արտինյան), Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը Պրահայում է), քաղաքապետ Բոբան Ջուրովիչը։Դեսպան Հովակիմյանը ծաղիկները խոնարհելիս նշել է, որ սա բացառիկ դեպք է, երբ փախստական հայերը քաղաք են եկել կազմակերպված ձևով՝ պետության ղեկավարի հրամանով, ընդ որում՝ Սերբիայի համար ծանր ժամանակներում։Նշենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Սերբիան մոտ մեկ միլիոն մարդ է կորցրել, որոշ գնահատականներով՝ 1,3 միլիոն, այսինքն՝ բնակչության մոտ մեկ- երրորդը։Միաժամանակ, քաղաքում լուսանկարների, կտավների և քանդակների ցուցահանդես է բացվել, որոնց հեղինակներն են Սլավիցա Դավիդովիչը, Յովանա Պետկովիչ-Բելանյանը և Ռելյա Տեր-Պողոսյանը։Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող վահանակներ են տեղադրվել Մոսկվայում
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/14/41119200_0:0:1200:900_1920x0_80_0_0_3d1d4eb36f0aa8fc25288a78a33111f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայոց ցեղասպանություն, տեսանյութեր, տեսանյութ, լեհաստան, հայ, հայ համայնք
հայոց ցեղասպանություն, տեսանյութեր, տեսանյութ, լեհաստան, հայ, հայ համայնք
Երկու ժողովուրդ՝ մեկ տուն․ Սերբիայի Վրնյաչկա-Բանյա քաղաքը նշել է հայ համայնքի 100-ամյակը
09:28 21.04.2022 (Թարմացված է: 10:07 21.04.2022) Հարյուր տարի առաջ Սերբիայի թագավոր Ալեքսանդր Առաջինը 40 փախստական հայի է տեղավորել քաղաքում։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Սերբիայի Վրնյաչկա-Բանյա քաղաքում նշել են հայ համայնքի հիմնադրման 100-ամյակը, հայտնում է «
Новости» պարբերականը։
Ուղիղ 100 տարի առաջ այս քաղաքն ընդունել է Ցեղասպանությունը վերապրած 40 փախստական ընտանիքների։ Վրնյաչկա-Բանյայում նրանց համար 10 տարով հողի և ունեցվածքի վարձակալություն են ձևակերպել՝ ապագա Հարավսլավիայի (այն ժամանակ կոչվում էր Սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորություն) թագավոր Ալեքսանդր Առաջինի գրասենյակի որոշմամբ։
Քաղաքային այգում գտնվող նրա հուշարձանի մոտ ծաղիկներ են բերել քաղաքի հայ համայնքի ղեկավար Չեդոմիր Արտինովիչը (Արտինյան), Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը Պրահայում է), քաղաքապետ Բոբան Ջուրովիչը։
Դեսպան Հովակիմյանը ծաղիկները խոնարհելիս նշել է, որ սա բացառիկ դեպք է, երբ փախստական հայերը քաղաք են եկել կազմակերպված ձևով՝ պետության ղեկավարի հրամանով, ընդ որում՝ Սերբիայի համար ծանր ժամանակներում։
Նշենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Սերբիան մոտ մեկ միլիոն մարդ է կորցրել, որոշ գնահատականներով՝ 1,3 միլիոն, այսինքն՝ բնակչության մոտ մեկ- երրորդը։
«Հայերը, ինչպես և սերբերը, շատ են տառապել իրենց պատմության ընթացքում։ Վրնյաչկա-Բանյայի քաղաքացիներն ընդունել են նրանց և օգնել նորից կառուցել իրենց տունը։ Երկու ժողովուրդները բարեկամացել են, ընդհանուր ընտանիքներ ստեղծել՝ յուրաքանչյուրն իր ազգային ինքնությունը պահպանելով»,- ավելացրել է դեսպանը։
Միաժամանակ, քաղաքում լուսանկարների, կտավների և քանդակների ցուցահանդես է բացվել, որոնց հեղինակներն են Սլավիցա Դավիդովիչը, Յովանա Պետկովիչ-Բելանյանը և Ռելյա Տեր-Պողոսյանը։