00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Սուրեն Պապիկյան
Անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից Հայաստանը շարունակելու է պաշտպանական սպառազինություն գնել․Պապիկյան
13:05
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ռազմական գործողությունների գինը. Ամերիկան ու Եվրոպան վիճում են՝ ո՞վ է ավելի շատ փող տվել Ուկրաինային
22:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունվար-մարտ ամիսներին ԱԱԾ-ի փոխանցած նյութերի հիման վրա 80 քրգործ է հարուցվել

ԱԱԾ - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2022
ԱԱԾ
Բաժանորդագրվել
Միայն հաշվետու եռամսյակում հարուցված կամ քննվող քրեական գործերով ներկայացված հանցագործություններով պետությանը պատճառվել է շուրջ 7 միլիարդ դրամի վնաս։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Այս տարվա առաջին 3 ամիսների ընթացքում ԱԱԾ-ն ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին 624 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն է փոխանցել, որոնց հիման վրա 80 քրգործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
«Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 67 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 29-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների, 26-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 10-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 2-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։
ՀՀ պետական իրավասու մարմիններ են ուղարկվել նաև թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ նյութեր։ Դրանց մի մասի հիման վրա հարուցվել են քրեական գործեր։
Նշված եռամսյակում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների վարույթում եղել են 226 քրեական գործեր, որից հարուցվել է 98 քրեական գործ։ 46 քրեական գործ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 14 քրեական գործի վարույթ, իսկ 68 քրեական գործ փոխանցվել է դեռ նախորդ տարվանից:
Հովիկ Աբրահամյանի առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանին ԱԱԾ են հրավիրել
Հաշվետու ժամանակահատվածում քննչական դեպարտամենտի վարույթում քննված քրեական գործերից դատարան է ուղարկվել 15 քրեական գործ 19 անձանց նկատմամբ, կարճվել է 49-ը, կասեցվել է 31 քրեական գործերի վարույթ, 42 քրեական գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 16 քրեական գործ միացվել է ՔԴ-ում քննվող այլ քրեական գործերի, 73 քրեական գործերի նախաքննությունը շարունակվել է։
Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ այս 3 ամիսներին ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննված քրեական գործերով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 6 982 174 367 դրամ։ Այս գումարից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 6 695 459 950 դրամ, իրավաբանական անձանցը՝ 274 775 217 դրամ, իսկ ֆիզիկական անձանցը՝ 11 939 200 դրամ:
Նախաքննության փուլում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 2 480 312 771 դրամը, իրավաբանական անձանց պատճառված վնասից՝ 270 571 217 դրամը:
Նախարարներից մինչև ԶՈւ ներկայացուցիչներ. կոռուպցիոն գործերով հետապնդումներն ավելացել են
Լրահոս
0