00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է կարևոր Հայաստանում զենքի ազատականացումը

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2022
Բաժանորդագրվել
Հայաստանում զենքի ձեռքբերման կանոնների մեղմացումը կարևոր է պաշտպանունակության տեսանկյունից։ Բազմաթիվ գոյաբանական սպառնալիքներ ունեցող փոքր երկրի համար նման նախաձեռնությունն ավելի քան անհրաժեշտ է։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում զենքի օրենսդրության ազատականացումը վաղուց հասունացած և երկրի համար անհրաժեշտ նախաձեռնություն է։ Այդպես են կարծում ԱԺ-ում շրջանառության դրված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծի հեղինակները։
Օրինագծի նախաձեռնողներից մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարեց, որ օրինագիծը զենքի տիրապետման բոլորովին նոր մշակույթ կստեղծի, թույլ կտա պայքարել դրա անօրինական շրջանառության դեմ և, ընդհանուր առմամբ, կավելացնի քաղաքացիների գիտելիքներն ու զենքի հետ վարվելու նրանց հմտությունները: Հայաստանի նման բազմաթիվ մարտահրավերներ ու անվտանգության սպառնալիքներ ունեցող երկրի համար օրենսդրական այս նախագիծն ավելի քան օգտակար է։
Օրինագիծն առաջարկում է քաղաքացիների համար էապես մեղմել հրազեն ձեռք բերելու և պահելու կանոնները: Այսպես, զենքի ձեռքբերման համար սահմանվում է նվազագույն տարիքային շեմ՝ 21 տարեկան։ Բացի այդ, ակոսափող զենք ձեռք բերելու համար այլևս պարտադիր չէ ողորկափող զենքի տիրապետման առնվազն 5 տարվա փորձ ունենալը։
Կառավարությունը դեմ է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զենք տրամադրելուն
Օրինագիծը սահմանում է զենք ստանալու համար պարտադիր քննություն, վերացվում է փամփուշտների քանակի սահմանափակումը: Առանցքային դրույթներից է զենքի ձեռքբերման, պահպանման և տեղափոխման թույլտվության գործողության ժամկետի ավելացումը։ Այն կկազմի 10 տարի՝ նախկին 5-ի փոխարեն: Երկարաձգվում է նաև զենքի արտադրության, ներմուծման, արտահանման և առքուվաճառքի լիցենզիայի գործողության ժամկետը. ներկայիս 3 տարվա փոխարեն առաջարկվում է նշաձողը բարձրացնել մինչև 5 տարի։
Քաղաքացիներին կթույլատրվի նախկին 5-ի փոխարեն ունենալ մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն։ Զենքի հավաքածուի թույլտվությունն այսուհետ անժամկետ է դառնում՝ նախկին հինգ տարվա փոխարեն։ Օրինագիծն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից 3 ամիս հետո: Փաստաթուղթը նաև սահմանում է սահմանամերձ բնակավայրերի ցանկը, որոնց բնակիչները կառավարությունից մարտական զենք կրելու թույլտվություն կստանան:

Պատգամավորի խոսքով՝ չի կարելի ասել, թե օրինագիծը հեշտացնում է զենք ձեռք բերելու գործընթացը․ դա չափազանց պարզունակ մոտեցում կլիներ։ Հարկ է նկատել, որ Հայաստանում առաջին անգամ քաղաքացիները պարտավորված կլինեն քննություն հանձնել, ինչպես հանձնում են, օրինակ, վարորդական իրավունքի համար։

Քննության կարգը, հարցաշարը և մյուս բոլոր տեխնիկական հարցերը կմշակվեն մոտ ժամանականերս։ Քննական հարցերը կներառեն թե՛ տեսական, թե՛ գործնական կողմերը։ Քաղաքացիները պետք է իմանան օրենսդությունը, Քրեական օրենսգրքի այն մասը, որը վերաբերում է զենքի պահպանմանն ու օգտագործմանը, հրազենի տակտիկատեխնիկական բնութագերը և այլն։ Թույլտվություն տրամադրելիս հատուկ ուշադրություն է դարձվելու բժշկական հետազոտությանը։
«Զենքի մասին» օրենքը կփոփոխվի, լիզենցիայի տրամադրման կարգը կվերանայվի. Արա Ֆիդանյան
Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումների ընթացքում որոշում է կայացվել մշակել մեխանիզմներ, որոնք թույլ կտան պայքարել զենքի ապօրինի շրջանառության և պահպանման դեմ:
Պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի փորձագետ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը, որը նույնպես ակտիվորեն մասնակցել է օրինագծի մշակմանը, Sputnik Արմենիային ասաց, որ ինքը միշտ էլ կողմնակից է եղել զենքի ազատականացմանը:
Դրա անհրաժեշտության մասին ռազմական փորձագետն իր հոդվածներում գրել է դեռևս 2010թ․-ին, այդ թեմային անդրադարձել է նաև իր «Ռազմարվեստ» գրքում։ Փորձագետը համոզված է, որ դա անհրաժեշտ և ինչ-որ տեղ նույնիսկ ուշացած նախաձեռնություն է, նման օրենք պետք էր ընդունել 1994 թվականից, այսինքն՝ Արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո։

«Մեծ հաշվով` նման օրենքները պարզապես նորմատիվ ակտեր չեն, քանի որ վերաբերում են հարցերի և խնդիրների մի ամբողջ շերտի, որոնք առնչվում են առհասարակ մեր պաշտպանունակությանը, մեր դիմադրողականությանը՝ որպես ազգ։ Խնդիրը պետք է հենց այդ լայն հարթության մեջ դիտարկել»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հայ հասարակության շրջանում պետք է արմատավորվի քաղաքացիական զենքի տիրապետման մշակույթը։ Այնպիսի փոքր, բայց ռազմական առումով ուժեղ պետություններում, ինչպիսիք են Ֆինլանդիան, Իսրայելը, Շվեյցարիան, Լեհաստանը, քաղաքացիական զենք կրելը վաղուց նորմալ է դարձել և տվել է իր դրական արդյունքները։
Հայաստանի չզինված ուժեր, կամ արժե՞ արդյոք զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին
Թեմայի նրբությունն ու կարևորությունը հասկանալով՝ փաստաթղթի մշակմանն ամենամանրակրկիտ ուշադրությամբ են մոտեցել. գործընթացին մասնակցել են խորհրդարանի, ոստիկանության, պաշտպանության նախարարության փորձագետներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ: Երկարատև քննարկումների արդյունքում հանգել են այն որոշումներին, որոնց մասին խոսեցինք վերևում։ Հովհաննիսյանը հույս ունի, որ մինչև օրինագծի վերջնական ընդունումը հնարավոր տեխնիկական լրամշակումներ կլինեն, սակայն հույս ունի, որ հիմնական էությունը կպահպանվի:

«Մեզ մոտ մինչ օրս խորքային կարծրատիպեր կան. շատերը կարծում են, որ զենքի ձեռքբերման կանոնների մեղմացումը կհանգեցնի հանցավորության աճի, զենքի ապօրինի շրջանառության և այլն: Բայց մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք համաշխարհային փորձն այս ոլորտում, անձամբ ես մի քանի ամիս աշխատել եմ այդ թեմայի վրա և կարող եմ վստահեցնել, որ այլ երկրների վիճակագրությունն ամբողջովին դուրս է մղում այդ մտավախությունները»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով երկրի պաշտպանունակության թեմային՝ Հովհաննիսյանն ընդգծեց, որ զենքի օրենսդրության ազատականացման արդյունքները, ամեն ինչից զատ, ուղղակիորեն կանդրադառնան Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի վրա, հնարավորություն կտան ռազմական առումով հզորացնել դրանք:
Լրահոս
0