Մահացել է Էջմիածնի դրոշի և զինանշանի հեղինակը` Արշակ Մանուկյանը

© press office of Ejmiatsin municipalityԷջմիածնի պատվավոր քաղաքացի Արշակ Մանուկյան
Էջմիածնի պատվավոր քաղաքացի Արշակ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Մանուկյանի շատ աշխատանքներ գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Սիրիայում, Ֆրանսիայում։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Կյանքի 66-րդ տարում մահացել է Էջմիածնի դրոշի ու զինանշանի հեղինակը` ոսկերիչ, արծաթագործ Արշակ Մանուկյանը։ Տեղեկությունը հայտնում է Էջմիածնի քաղաքապետարանը։
Մանուկյանը նաև Էջմիածնի պատվավոր քաղաքացի էր։
«Արշակ Մանուկյանը մեր համայնքի երախտարժան այրերից էր, հայրենիքում և սփյուռքում մեծ ճանաչում գտած ժողովրդական վարպետ, զարդարվեստի յուրահատուկ բազմաթիվ աշխատանքների հեղինակ։ Այդ թվում հեղինակել է «Էջմիածին» լանջաշղթան, որը համայնքի նորընտիր ղեկավարները կրում են պաշտոնամուտի երդմնակալության արարողության ժամանակ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ 2002 և 2003 թվականներին Մանուկյանը մասնակցել է ոսկերիչների 5-րդ և 6-րդ միջազգային ցուցահանդեսներին, արժանացել «Հոգևոր թեմաներով լավագույն աշխատանքների համար» դիպլոմի:
Վարպետի աշխատանքներից շատերը գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Սիրիայում, Ֆրանսիայում և այլուր:
Լրահոս
0