00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք վախենալու ոչինչ չունենք». վիրավոր աշխարհազորայինները` ազգայնական գումարտակների մասին

© Photo : РИА Новости / Мария МарикянՄաքսիմ Ֆուկլև
Մաքսիմ Ֆուկլև - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2022
Մաքսիմ Ֆուկլև
Բաժանորդագրվել
Դոնեցկի հանրապետական վնասվածքաբանական կենտրոն են բերում ամենածանր վիրավորներին` քաղաքացիական անձանց և զինվորականներին։ Տրավմատիկ անդամահատություններով և թափանցող վերքերով դեպքերի ժամանակ յուրաքանչյուր րոպեն կարևոր է. ամեն ինչ ռազմաճակատային բժիշկների ձեռքերում է։ Ինչ են պատմում ԴԺՀ–ի բանակի մարտիկները և ինչպես են փրկում մարտի դաշտում վիրավորներին` ՌԻԱ Նովոստիի հոդվածագիր Մարիա Մարիկյանի նյութում։

«Որոշեցի, որ պետք է ապրեմ»

«Ամեն մեկը չէ, որ կցանկանա խոսել։ Հասկացեք` մտահոգվում են ոչ թե իրենց, այլ հարազատների համար», –հիվանդասենյակի մոտ շշուկով նախազգուշացնում է բուժքույրը։
- Այնպիսի ստորաբաժանումից եմ, որ տղաներին կարող եմ մատնել։
- Մարիուպոլում եմ եղել, չեմ ուզում ինձ ճանաչեն, այնտեղ ծնողներ ունեմ։
- Իսկ ես թաքցնելու ոչինչ չունեմ։
Մաքսիմ Ֆուկլևը պատերազմում է 2015 թվականից։ Երկու տարի առաջ մի աղջկա է հանդիպել, որոշել է թողնել ծառայությունը։ Աշխատանքի է անցել շինարարության ոլորտում, կամաց–կամաց ընտելանում էր խաղաղ կյանքին։ Սակայն փետրվարին վերադարձավ, ու անմիջապես Մարիուպոլ։
«Մարտի 26-ին վիրավորում ստացա ազդրի հատվածում։ Ծառայում էի հետևակի մարտական ​​մեքենայի վրա։ Կարծում էի «մուխա» կամ «շմել» է (նռակների տեսակների անվանումներ – խմբ.)։ Պարզվեց` ական է։ Նշանառուն դուրս ընկավ բաց դռնակից` ողջ մնաց։ Իմ ոտքը կտրեց։ Ուժերս հավաքեցի և դուրս թռա մեքենայից։ Այլապես կոչնչացնեին։ Օգնությունն արագ տեղ հասավ», – հիշում է մարտիկը։
Ազգայնական գումարտակների մասին խոսելիս` ընդգծում է, որ նրանց թերագնահատել չի կարելի. հզոր դիմադրություն են ցուցադրում, հիանալի զինված ու հանդերձավորված են։ «Նրանք նույնիսկ ինտերնետ ունեին խրամատներում»։
Տեղացիների հետ, ըստ նրա, ազգայնականները գազանաբար էին վերաբերվում։ «Խաղաղ բնակիչները ջրի են գնում, իսկ դիպուկահարները անխնա նրանց հարցերը լուծում են։ Մարդիկ նկուղներում էին նստած, սոված, ցրտի մեջ։ Մենք նրանց հետ հաց էինք կիսում», – շարունակում է վիրավորը։
Նրան Իլիզարովի սարք են տեղադրել, կարել աճուկային երակները։ Օրերս ևս մեկ վիրահատություն է սպասվում։ Սակայն Ֆուկլևն իր լավատեսությունը չի կորցնում. «Ամեն ինչ ըստ պլանի»։
© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցԴԺՀ-ի Ժողովրդական միլիցիայի աշխատակիցը Մարիուպոլի «Ազովմաշ» գործարանի տարածքում
Военнослужащий Народной милиции ДНР на территории завода Азовмаш в Мариуполе - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2022
ԴԺՀ-ի Ժողովրդական միլիցիայի աշխատակիցը Մարիուպոլի «Ազովմաշ» գործարանի տարածքում

«Յուրայիններին չենք թողնում»

Դմիտրի Տրոյանը աշխարհազորը համալրեց 2018 թվականին. մոտոհրաձգային բրիգադ ուղարկեցին։ Առաջին վիրավորումը ստացավ երկու տարի առաջ. դիպուկահարը ազդրին էր դիպել։ Գնդակ նստատեղի նյարդն էր վնասել, ոտքում արյան շրջանառությունը վատթարացել էր և թուլացել զգայողունակությունը։
Իսկ այս գարնանը Մարյինկայի մերձակայքում ընթացող մարտերում նրանից երկու մետրի վրա նռնակ պայթեց։ Տուժեցին երկու աչքերը։ Աջը դեռ բուժում են դեղորայքով, ձախը պետք է վիրահատել։ Տեսողությունը պահպանելու վերաբերյալ երաշխիքներ չեն տալիս։ Եթե վիճակը վատթարանա՝ Մոսկվա կուղարկեն։
«Բախվել ենք ազգային գվարդիայի, Ուկրաինայի ԶՈւ–ի, «Այդար» ազգայնական գումարտակի հետ։ Մեր ուղղությամբ գործում էր 17-րդ տանկային բանակը։ Ամենադժվարը Վոլնովախայում և Մարյինկայի մոտ էր։ Արդյունքում դիմակայեցինք մինչև հիմնական ուժերի հասնելը։ Ընկերներիցս մեկը զոհվեց, երկրորդը լուրջ վիրավորում ստացավ։ Միաժամանակ պետք էր և՛ մարդուն օգնել, և՛ կրակել։ Ոչինչ, դիմացանք, – պատմում է Դմիտրին։ – Զոհվածին կարողացանք դուրս բերել միայն մեկ շաբաթ անց։ Իսկ նրանք յուրայիններին լքում են։ Ահա այդպիսի ծառայակիցներ են»։
Վոլնովախայում ԴԺՀ–ի բանակի մարտիկներին արցունքներով էին դիմավորում և գանգատվում. «Ո՞ւր էիք այսքան տարի»։ «Նկուղներում խոնավության պատճառով երեխաներ էին հիվանդանում։ Տեղացիները ուկրաինացիներից դեղորայք էին խնդրում, չէին տալիս։ Հակառակը, հնարավոր ամեն ինչ թալանել էին, դեղատները նույնպես», – հավելում է Տրոյանը։
«Եվ ահա Դիմայի նման տղերքը այստեղ պառկած են մեզ հետ, քաղաքացիական բնակչության հետ, 8-տեղանոց պալատում... – վրդովվում է հարևանը։ – Այս մարդիկ ոսկու գին ունեն, ձեռքերի վրա է պետք պահել։ Առողջությունն են կորցնում` մեզ ֆաշիստներից փրկելով...»։
Մարտիկը հակադարձում է` այստեղ ավելի ծանր վիրավորումներով են ոտքի կանգնեցնում։
© Sputnik / Михаил Андроник / Անցնել մեդիապահոցԴԺՀ Ժողովրդական միլիցայի աշխատակիցները «Ազովստալի» մոտակայքում
Военнослужащие НМ ДНР в кварталах, примыкающих к заводу Азовсталь в Мариуполе - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2022
ԴԺՀ Ժողովրդական միլիցայի աշխատակիցները «Ազովստալի» մոտակայքում
Սերգեյ Բուտկոյին հրաշքով են փրկել։ Վերակենդանացման բաժանմունքում է մարտի 29-ից։ Նույնպես Մարյինկայի մոտ է վիրավորվել. բազմաթիվ բեկորային վնասվածքներ ունի, երկու ոտքն էլ վնասված են, աջ ձեռքն է կորցրել։
«Մենք գրոհում էինք։ Առաջին իսկ գրոհի ժամանակ 4 զոհ տվեցինք։ Հետո ես մյուսների հետ առաջ անցա։ Չհասցրի խրամատ ցատկել. գնդացրորդը ուղիղ կրակ բացեց։ Ոչինչ չհասցրի հասկանալ, հարված` և ձեռքս չկա», – ասում է զինվորը։
Նրան կրակագծից հետ քաշեցին, լարան դրեցին։ Կրակոցները չէին դադարում` մարտի դաշտից միայն երկու ժամ անց դուրս բերեցին։
Ապագայի ծրագրեր Սերգեյը դեռ չունի։ Խաղաղ ժամանակ շինարարության վրա էր աշխատում։ Որբ է, հայրը վաղուց մահացել է, մորը զրկել են ծնողական իրավունքից, երբ նա դեռահաս էր։
© Photo : РИА Новости / Мария МарикянՍերգեյ Բուտկո
Сергей Бутко - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2022
Սերգեյ Բուտկո
«Ինչպես բոլորը, ընկերներ և ծանոթներ ունեմ։ Բայց նրանց վրա առանձնակի հույս չեմ դնում։ Միայն ինձ վրա», – խոստովանում է մարտիկը։

Բժշկական վաշտ

Վիրավորներին առաջին օգնությունը ռազմաճակատային բժիշկներն են ցուցաբերում։ Տարհանման կետը շփման գծից առնվազն 6 կմ հեռավորության վրա պետք է գտնվի։ Սակայն Դոնեցկից Էլլայի բրիգադը ընդամենը մեկ կիլոմետրի վրա է։ Մարդկանց դուրս են բերում Վերխնետորեցկոյեից։ Գորլովկայի մոտ գտնվող այս գյուղն ազատագրել են մարտի վերջին, սակայն այնտեղ նախկինի պես անվտանգ չէ. Ուկրաինայի ԶՈւ–ն պարբերաբար կրակում է «Գրադներից»։
© Photo : РИА Новости / Мария МарикянՌազմաճակատային բուժաշխատող Էլլան
Фронтовой медик Элла из Донецка  - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2022
Ռազմաճակատային բուժաշխատող Էլլան
«Լուրջ վիրավորումներ են լինում` որպես կանոն, տրավմատիկ անդամահատում, պոլիտրավմա, թափանցող վերքեր։ Աշխատում ենք կայունացնել, տոմպոններ դնել, կարգավորել շրջանառվող արյան ծավալը և հիվանդանոց տեղափոխել», – պարզաբանում է Էլլան։
Նա աշխատում է Վոլնովախովսկի շրջանի Ռիբինսկոյե գյուղում։ Այնտեղ գրեթե այնպես էր, ինչպես Վերխնետորեցկոյեում։ Վիրավորներին և զոհվածներին դուրս էին բերում ականապատ դաշտերից։
«Գրագետ հրամանատարության շնորհիվ բժիշկների շրջանում կորուստներ չկան։ Ստորաբաժանումներ ուղարկելուց առաջ պետք է ուսումնասիրել տեղանքը, որոշել տարհանման պլանը։ Երթուղին ստուգում ենք ես և ծառայության պետը», – նշում է տնտեսական բաժնի վարորդ և հրամանատար Դենիսը։
Դժվարությունը նաև նրանում է, որ մարտերը ոչ թե պաշտպանողական են, այլ հարձակողական։ «Սովորաբար աշխատում ենք տարհանող թեթև զրահավոր բազմանպատակային տեխնիկայով։ Այնուամենայնիվ, խիտ կրակահերթի տակ վիրավորին հասնելն ամեն դեպքում դժվար է», – բացատրում է նա։
Վերջերս շտապօգնության ռազմավարային մեքենա ստացանք. Ուկրաինայի ԶՈւ 25-րդ օդադեսանտային բրիգադից ենք վերցրել։
© Photo : РИА Новости / Мария МарикянՌազմական բուժաշխատողների վարորդ Դենիսը
Водитель военных медиков Денис  - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2022
Ռազմական բուժաշխատողների վարորդ Դենիսը
«Վերխնետորեցկոյեի մերձակայքում ընթացող մարտի ժամանակ վերցրինք։ Արագ արձագանքեցինք, վերցրինք նրանց դեղորայքն ու սարքավորումները։ Գրեթե ամբողջը նատօական էր։ Չոր օրապահիկները ևս։ Նույնիսկ կալաշնիկովի պահեստատուփն էր ամերիկյան, – Դենիսը ցույց է տալիս Ուկրաինայի ԶՈւ–ի լքած դիրքերով լուսանկարները։ – Խոշոր տրամաչափի զինամթերքը ևս արտասահմանյան է»։
Բժշկական վաշտում նա 2014–ից է։ Բժիշկները տարհանում են բոլորին` և՛ յուրայիններին, և՛ օտարներին։ «Մի անգամ ուկրաինացիների բերեցին։ Թմրանյութի ազդեցության տակ էր։ Պահեստներում մերոնք ուժեղ դեղամիջոցներ էին հայտնաբերել քաղցկեղով հիվանդների համար։ Մի «կադր» ունեի` գանգուղեղային բաց վնասվածքով։ Վիրավորը փորձել էր ուղեղը հանել», – հիշում է նա։
© Photo : РИА Новости / Мария МарикянԱմերիկյան արտադրության ռազմավարային փամփշտատուփ
Трофейный магазин американского производства, который украинцы оставили на своих позициях - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2022
Ամերիկյան արտադրության ռազմավարային փամփշտատուփ
Ամենաարժեքավորը Էլլայի և Դենիսի համար` տեսնել` ինչպես են ոտքի կանգնում իրենց հիվանդները։ «Սկզբում պահանջում ես չհանձնվել։ Հետո իրենք են քեզ գտնում, շնորհակալություն հայտնում... Ողջ, առողջ։ Դա հաճելի է», – ժպտում է բուժաշխատողը։ Եվ միացնում շարժիչը` ծառայության ժամանակն է, մարտի դաշտից վիրավորներ է պետք դուրս բերել։
Լրահոս
0