00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ռուբեն Ռուբինյան
Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ․Ռուբեն Ռուբինյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Թուրքիան ցուցադրեց իր լիդերության հայտը տարածաշրջանում. Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Անդրանիկ Իսպիրյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «աչքին թոզ փչոցի» է. Անդրանիկ Իսպիրյան
09:14
7 ր
Մեսրոպ Առաքելյան
«ՔՊ» կուսակցության գործունեությունը չի համապատասխանում ՀՀ շահերին. Մեսրոպ Առաքելյան
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրեժ և պատասխանատվություն. զոհված տղաների ծնողները Ազնավուրի հրապարակից երթ են անելու

© Sputnik / Aram NersesyanԶոհված զինծառայողների հարազատները հայց են ներկայացնում դատախազություն (ապրիլի 18, 2022թ)․ Երևան
Զոհված զինծառայողների հարազատները հայց են ներկայացնում դատախազություն (ապրիլի 18, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2022
Բաժանորդագրվել
Զոհված զինծառայողների հարազատները երթից հետո իրենց վճռական պահանջն են ներկայացնելու իշխանությանը։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. 44–օրյա պատերազմում զոհված տղաների ծնողերը, հարազատներն ու ընկերները Facebook սոցիալական ցանցում հայտարարել են, որ ապրիլի 26–ին` ժամը 14.00– ին, Երևանի Մոսկվա կինոթատրոնին հարող Ազնավուրի հրապարակից երթ են անելու։ Նրանց խոսքով` երթից հետո իրենց վճռական պահանջն են ներկայացնելու վարչախմբին։

«Շատ եք հարցրել, թե ինչ կարող ենք անել ձեզ համար։ Հիմա ասում եմ՝ այդ օրը, այդ ժամին եղեք մեր կողքին...Մեզ հաճախ հարց էինք տալիս. ո՞ւմ մեղքով, ո՞ւմ քայլերի և գործողությունների հետևանքով մեր տուն պատերազմ մտավ... Այդ հարցերի պատասխանները շատերս կռահում էինք, սարսափում այդ պատասխաններից, չէինք կարողանում մեզ ստիպել հավատալ, որ ... Լռել այլևս անհնար է, հատկապես հայտնի խոստովանությունից հետո՝ տարբերությունը միայն այն կլիներ, որ տղերքը ողջ կլինեին: Մեր տղերքի հոգիները խռովված են, նրանք մեզնից պահանջում են վրեժ և պատասխանատվություն: Նրանք մեզնից վճռականություն են պահանջում»,–գրել է պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի մայրը:

Ծնողները երթի բոլոր մասնակիցներին խնդրում են իրենց հետ վերցնել զոհված տղաների լուսանկարները կամ վերնաշապիկի վրա ունենալ նրանց պատկերները:
Երթի մասնակիցներն Ազնավուրի հրապարակից քայլելու են կառավարության, ապա գլխավոր դատախազության շենքերի մոտ։
Հիշեցնենք, որ ապրիլի 18–ին հայաստանյան զորամասներից մեկի հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։
Ծնողների համոզմամբ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախապես իմանալով պատերազմի հետևանքների, կորուստների ու զոհերի մասին, դիտավորությամբ չի կանխել պատերազմն ու իր անգործությամբ Ադրբեջանին դրդել է պատերազմ սկսել։ Արդյունքում զոհվել են 3800 զինծառայողներ, անհայտ կորել 100-ից ավելի անձինք, գերեվարվել 500–ից ավելի զինծառայողներ ու քաղաքացիական անձինք, հաշմանդամ դարձել 11 000-ը։
Այս հիմքով զոհված 19 զինծառայողների ծնողներ դիմում են գլխավոր դատախազին` քրեական գործ հարուցելու պահանջով։
44–օրյա պատերազմում զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի մորաքույրը` Անահիտ Մանասյանը, հայտնեց, որ դատախազությունից իրենց ասել են, որ նույն անձի վերաբերյալ տարբեր հաղորդումներ կան ու վարույթում արդեն իսկ գործ կա։
«Բոլոր հաղորդումները միացվել են մեկ գործի շրջանակում»,–ասաց նա։
Նշենք, որ դատախազին ներկայացրած բողոքը բաց է, ու բոլոր զոհերի ծնողները կարող են միանալ դրան։ Այս պահի դրությամբ ստորագրել է ավելի քան 200 մարդ։
Ի դեպ, այսօրվա երթի նպատակներից մեկն էլ հենց դա է, որ զոհվածների հարազատները, սրտացավ մարդիկ միանան ստորագրահավաքին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` գլխավոր դատախազությունը ծնողների դիմումն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե, սակայն այնտեղ դեռ դիմումը չեն ստացել։ Բանն այն է, որ գերատեսչությունների միջև տարաձայնությունների պատճառով դիմումն ուղարկվել է փոստով։
Ավելի վաղ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները ֆլեշմոբ էին սկսել։ Նրանք սոցցանցերում հրապարակել են Ադրբեջանի դեմ 44-օրյա պատերազմում զոհված իրենց հարազատների լուսանկարներն ու գրել. «Ես զոհվել եմ հանուն Արցախի և հանուն հայի գոյության»։
Ֆլեշմոբը սկսվեց այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի աղմկահարույց հայտարարություններ արեց Արցախի վերաբերյալ։
Լրահոս
0