00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անժամկետ հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակիցները դադարեցրել են հացադուլը

© Sputnik / Aram NersesyanՆվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը
Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2022
Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը իրենց որոշման մասին հայտարարեցին Ազատության հրապարակում։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Անժամկետ հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որոնք արդեն մի քանի օր է ինչ Ազատության հրապարակում են, դադարեցրել են հացադուլը։
Նրանք այդ մասին հայտարարեցին Ազատության հրապարակում` նշելով որ իրենց առջև դրված խնդիրը համարում են լուծված և դուրս են գալիս հացադուլից։
«Այս ընթացքում ձևավորվեց մեր հստակ պահանջը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցախը, նրա համար մղված գոյամարտը ենթակա չեն սակարկման... » ,–ասաց հացադուլ անող Արթուր Ավագյանը։
Նա հիշեցրեց, որ եթե այսօր Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ապա վաղը Երևանի հերթն է գալու։
Հացադուն անող տղաներին իր աջակցությունը հայտնած, 44-օրյա պատերազմի մասնակից Մնացական Ավետիսյանը խնդրեց տղաներին, որպեսզի նրանք դադարեցնեն իրենց հացադուլը` համարելով, որ իրենց առջև դրված խնդիրը լուծել են։
«2200 մարդ արձագանքեցին մեր հացադուլին և միացան մեր ստորագրահավաքին ու էլի են միանալու։ Նրանք արթնացան և վերահաստատեցին, որ կան և անտարբեր չեն։ Նրանք եկան Ազատության հրապարակ և ցույց տվեցին, որ մեր հացադուլը որքան էլ ծանր որոշում էր երկուսիս համար, տեղին էր և ժամանակին։ Այժմ տեսնելով ձեզ այս հրապարակում կանգնած, ես և Արթուրը համարում ենք, որ ինչի համար դիմել էինք հացադուլի, այս փուլում կատարված է։ Մենք հայտարարում ենք հացադուլից դուրս գալու մասին»,–ասաց Նվեր Կիրակոսյանը։
Հիշեցնենք, որ նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ հացադուլը կդադարեցնեն միայն այն դեպքում, երբ համարեն, որ կատարել են իրենց առջև դրված խնդիրը, այն է՝ հանրության գիտակցությանը հասցնեն այն, որ Արցախն իրոք վտանգված է և ժամանակն է դուրս գալ փողոց և փողոցում պայքարել Արցախի փրկության համար։
Հնարավո՞ր է` ոստիկանները ցրեն Վանեցյանի ակցիան. պատասխանում է փոխոստիկանապետը
Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։
Ապրիլի 18-ից Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ են սկսել։
Իսկ «5165» շարժման անդամները ապրիլի 19-ին Ազատության հրապարակից երթ են անցկացրել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նույն օրը երեկոյան իրազեկման քայլերթ է անցկացվել Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։
Ապրիլի 21–ին Արթուր Վանեցյանը հայտարարել էր՝ առաջիկա օրերին ականատես կլինենք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների՝ ավելի կոնկրետ գործողություններով:
Լրահոս
0