00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերամուր համաձուլվածքներից գործիքներ պատրաստող հայ արտադրողները նոր հնարավորություն ունեն

© Sputnik / Aram Gareginyan«Աստրա» ձեռնարկությունում գերկարծր համաձուլվածքներից արտադրված գործիքներ (Հայաստան)
«Աստրա» ձեռնարկությունում գերկարծր  համաձուլվածքներից արտադրված գործիքներ (Հայաստան) - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2022
Բաժանորդագրվել
Փոշու համաձուլվածքներից գործիքների արտադրության շվեյցարական տեխնոլոգիայով աշխատող գործարանը պատրաստ է ընդլայնել արտադրությունը ռուսական շուկայի համար: ՀՀ իշխանությունների օգնությունը ռուբլու փոխարժեքի տատանումների վնասներից պաշտպանվելու համար հիմա շատ կարևոր է։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայ արտադրողները, որոնք գործիքներ են պատրաստում գերամուր համաձուլվածքներից, արտահանման նոր հեռանկարներ ունեն։ Հիմա, երբ եվրոպացի մատակարարները չեն կարող կամ չեն ցանկանում այդպիսի ձուլվածքներ մատակարարել Ռուսաստանին, Հայաստանը պատրաստ է գործիքներ արտադրել ռուսական գործարանների համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Աստրա» գործարանի հիմնադիր և տնօրեն Հովհաննես Մկրտչյանն ասում է, որ սա ամբողջովին հայկական արտադրություն է, ոչ թե գաղտնի վերավաճառք։
© Sputnik / Aram Gareginyan«Աստրա» ձեռնարկությունում գերկարծր համաձուլվածքներից արտադրված գործիքներ (Հայաստան)
«Աստրա» ձեռնարկությունում գերկարծր  համաձուլվածքներից արտադրված գործիքներ (Հայաստան) - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2022
«Աստրա» ձեռնարկությունում գերկարծր համաձուլվածքներից արտադրված գործիքներ (Հայաստան)
Գործարանը, որը 1990 թվականին հիմնադրվել է որպես խորհրդային-շվեյցարական համատեղ ձեռնարկություն, պետք է աջակցեր խորհրդային-բրիտանական նախագծին՝ «Մարս» համալիրին։ «Մարսում» պետք է էլեկտրոնային տպասալիկներ թողարկեին, իսկ դրանք մշակելու համար բարձր ճշգրտության մետաղական գործիքներ էին պետք (փոքր տրամագծով շաղափներ, ակոսիկներ փորելու գործիքներ և այլն)։ Դրանց արտադրությունը որոշել էին հիմնել որպես լրացուցիչ։
ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես առաջ հասցրեցին այդ գործիքները սրելու և հարթեցնելու համար թվային ծրագրային հաստոցներ ներկրել, ինչպես նաև վառարաններ, որտեղ դրանց համար մետաղական սռնի-կաղապարներ էին ձուլում։

«Մենք հասցրինք սովորել այդ տեխնոլոգիան, իսկ արդեն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ես խումբ-խումբ Շվեյցարիա վերապատրաստման էի տանում մեր մետալուրգներին և հղկողներին»,- ավելացրեց Մկրտչյանը։

Բացի այդ, դետալները փոքր չափերի են և տեղափոխման համար մեծ ծախսեր չեն պահանջում․ ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակը մի քանի կիլոգրամ է (հազվադեպ` ավելի շատ), այն կարելի է հեշտությամբ ուղարկել ինքնաթիռով։

Ի՞նչ ես թողնելու քեզնից հետո

Մի քանի տարի առաջ ստիպված եղան հանգցնել վառարանները․ դրանք տարվա ընթացքում ընդամենը մեկ ամիս էին աշխատում, քանի որ գործարանը նախագծային հզորության ընդամենը մի փոքր մասով է աշխատում։ Այդ պատճառով, սկսեցին պատրաստի կաղապարներ գնել Գերմանիայից։ Սակայն Մկրտչյանը չէր շտապում վաճառել արդյունաբեական վառարանները, չնայած կարող էր դրանց դիմաց լավ գումար ստանալ։
«Առանց ինձ էլ մեր երկրում շատ բան են ծախել, հերիք է»,- ասում է նա։
Վերջին ամիսներին գործիքով հետաքրքրված է հայկական ծագումով մի արդյունաբերող՝ արտերկրից։ Եթե բանակցությունները հաջող ընթանան, ապա խոսք կլինի, հավանաբար, այնպիսի ծավալների մասին, որ մետալուրգիական արտադրամասը գործարկելն արդարացված կլինի։
Պատճառները երկուսն են՝ կարճաժամկետ և երկարաժամկետ։ Ուկրաինայում հակամարտության և Ռուսաստանից գազի մատակարարման խափանումների սպառնալիքի պատճառով Գերմանիայում հոսանքը թանկացել է (իսկ ձուլման վրա շատ հոսանք է ծախսվում), իսկ Հայաստանում կտրուկ թանկացման նախադրյալներ չկան։ Երկարաժակետ պատճառն այն է, որ գործարանում տեղադրված տեխնոլոգիան մինչև օրս արդիական է։
Գերճշգրիտ գործիքների համար «ձևվածքը» պատրաստում են ոչ թե ձուլակտորներից, այլ մանր (միկրոնային մակարդակի) փոշուց։ Դա գործիքն ամուր է դարձնում և թույլ է տալիս ստանալ միացումներ, որոնք անհնար են սովորական ձուլման դեպքում։ Հետո այդ փոշին հալեցնում են, ընդ որում՝ կարևոր է նաև նախնական հումքի որակը (հարկավոր է, որ յուրաքանչյուր մասնիկի չափսը միանման լինի) և ձուլման տեխնոլոգիան։
«Մեր մետալուրգները կարող են այնքան ճշգրիտ ձուլում իրականացնել, որ սռնիներ են պատրաստել անգամ գերբարակ շաղափների համար՝ 0,1 միլիմետր տրամագծով․․․ առայժմ նրանք ուրիշ աշխատանք են անում, գումար են վաստակում, ինչպես կարողանում են, բայց հույս ունեմ, որ շուտով կկարողանամ նորից կանչել նրանց աշխատանքի»,- ասում է Մկրտչյանը։
© Sputnik / Aram Gareginyan«Աստրա» ձեռնարկությունում գերկարծր համաձուլվածքներից արտադրված գործիքներ (Հայաստան)
«Աստրա» ձեռնարկությունում գերկարծր  համաձուլվածքներից արտադրված գործիքներ (Հայաստան) - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2022
«Աստրա» ձեռնարկությունում գերկարծր համաձուլվածքներից արտադրված գործիքներ (Հայաստան)
Այդ մասնագետներից շատերի հետ նա 80-ականների կեսերին ստեղծել է գործարանի արտադրությունը։ Այն ժամանակ դեռ 27 տարեկան էր, գործարանում է արդեն 38 տարի, իր երկու որդիներին ևս սովորեցրել է աշխատել հղկման հաստոցների վրա։

Եվ կրկին՝ ի՞նչ ես թողնելու քեզնից հետո

90-ականներին, երբ Կարեն Դեմիրճյանը եկավ «Հայէլեկտրոմաշ» գործարանը ղեկավարելու, այնտեղից ոչ մի հատիկ հաստոց չհանեցին։ 2010-ականներին պահեստներում դեռ մնում էին (գուցե հիմա էլ կան) մետաղի պահուստները, որոնք նա թողել է։
Նույնկերպ, երբ 90-ականներին «Մարս» գործարանը ղեկավարում էր նրա որդին՝ Ստեփան Դեմիրճյանը, գործարանում սարքավորումները տեղում էին մնում։ Դրանից հետո սկսեցին վաճառել էլեկտրոնային սալիկների ոսկեջրման և արծաթաջրման թանկարժեք արտադրական գծերը։ Մնաց միայն մետաղի մշակման արտադրամասերի մի մասը։ «Սիրիուսն» ու «Բազալտը»՝ երբեմնի միութենական նշանակության էլեկտրոնիկայի արդյունաբերական համալիրները, չեն աշխատում, կրճատ է աշխատում Մերգելյանի ինստիտուտը։ «Այդ պատճառով էլ Հայաստանում գրեթե գնորդ չկա, արտադրության ավելի քան 90 տոկոսն արտահանման է գնում»,- նշեց Մկրտչյանը։

Օգնել կանգուն մնալ

Մկրտչյանն ընդգծում է, որ ռուսական շուկայում կանգուն մնալու համար ռուբլու կայուն փոխարժեք է հարկավոր։ Դա հատկապես կարևոր է, եթե նյութերը եվրոյով ես գնում, աշխատավարձը դրամով ես վճարում, իսկ եկամուտը ռուբլով ես ստանում։
Ռուսաստան մատակարարման վերջին պայմանագրերից մեկը նա ստորագրել է, երբ եվրոն 84 ռուբլի արժեր, իսկ նրան վճարել են, երբ եվրոն արդեն 140 էր դարձել։ Մատակարարին նույնպես մեղադրել չես կարող, նա ճիշտ գումար է վճարել ռուբլով, բայց փաստացի հայկական գործարանի շահույթը նվազել է։
© Sputnik / Aram Gareginyan«Աստրա» ձեռնարկությունում գերկարծր համաձուլվածքներից արտադրված գործիքներ (Հայաստան)
«Աստրա» ձեռնարկությունում գերկարծր  համաձուլվածքներից արտադրված գործիքներ (Հայաստան) - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2022
«Աստրա» ձեռնարկությունում գերկարծր համաձուլվածքներից արտադրված գործիքներ (Հայաստան)
Այս պատմությունը տհաճ է, բայց Մկրտչյանի համար նոր չէ։ 2014-15 թթ․-ին, երբ Ռուսաստանում նմանատիպ արժութային տատանումներ էին, սնանկացավ «Աստրայի» հետ փոխկապակցված «Աստրա կրիստալս» ընկերությունը, որը արհեստական շափյուղաներ էր աճեցնում (լազերների, հրակայուն ապակիների և արդյունաբերության այլ ճյուղերի համար)։
Որակավարորված մասնագետները մնացել, սարքավորումերը, բարեբախտաբար, նույնպես չեն վաճառվել և արտադրամասում դրված են։ Դարակներում դրված են նաև ճշգրիտ ինժեներիայի զարգացման ՀՀ կառավարության ծրագրերը (երկու կառավարությունների)։ Երբ ձեռնարկության գործերը լավ էին ընթանում, նախարարները գալիս էին այստեղ և հաճույքով լուսանկարվում էին։ Երբ օգնության կարիք եղավ, էլ չեկան (այս հանդիմանությունը մեր անունից է, ոչ թե Մկրտչյանի՝ խմբ․)։
© Sputnik / Aram Gareginyan«Աստրա» ձեռնարկությունում գերկարծր համաձուլվածքներից արտադրված գործիքներ (Հայաստան)
«Աստրա» ձեռնարկությունում գերկարծր  համաձուլվածքներից արտադրված գործիքներ (Հայաստան) - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2022
«Աստրա» ձեռնարկությունում գերկարծր համաձուլվածքներից արտադրված գործիքներ (Հայաստան)
«Հույս ունեմ՝ այս անգամ ոտքի վրա կմնանք։ Եթե այս տատանումներից ինչ-որ կերպ պաշտպանվելու հնարավորություն լինի, կհաջողվի ամրապնդվել ռուսական շուկայում»,-ընդգծեց Մկրտչյանը։
Չսպասելով բիզնեսի հակաճգնաժամային աջակցության կառավարական ծրագրերին` նա շարունակում է բանակցությունները հնարավոր գործընկերների հետ։
Լրահոս
0