00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավո՞ր է` ոստիկանները ցրեն Վանեցյանի ակցիան. պատասխանում է փոխոստիկանապետը

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Վանեցյանը Ազատության հրապարակում մամուլի ասուիլսի ժամանակ (18 ապրիլի, 2022թ). Երևան
Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում մամուլի ասուիլսի ժամանակ (18 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2022
Բաժանորդագրվել
Արա Ֆիդանյանը հայտնեց, որ ապրիլի 17-ին շտապ ակցիա անելու մասին ոստիկանությունը ծանուցում ստացել է, իսկ շտապ ակցիա իրականացնելու ժամկետը վաղուց է լրացել:
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ազատության հրապարակում ոստիկանությունը չի թույլատրում վրաններ տեղադրել, քանի որ հավաքներ իրականացնելուն առնչվող օրենքով է առաջնորդվում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
Նշենք, որ քանիցս ընդդիմադիրները հայտնել են, որ Ազատության հրապարակում ակցիա իրականացնողների համար՝ ինչպես 44-օրյա պատերազմի մասնակից երկու տղաների, այնպես էլ «Պատիվ ունեմի» ղեկավար Արթուր Վանեցյանի համար ոստիկանությունը չի թույլատրում վրան տեղադրել, որպեսզի ցրտից կամ արևից պաշտպանվեն:
«Հավաքներ անցկացնելու համար պետք է լինեն համապատասխան ծանուցումներ, որոնց ընդունման դեպքում հնարավոր կլինի տեխնիկական կամ այլ տիպի սարքավորումներ տեղադրել: Վանեցյանի ակցիայի հետ կապված մենք շտապ ակցիա իրականացնելու ծանուցում ենք ստացել, իսկ դա իրենից ենթադրում է ընդամենը 6-ժամյա գործունեություն՝ մինչդեռ, բնականաբար, վեց ժամը չէր կարող տևել մինչ այսօր»,-ասաց Ֆիդանյանը:
Հարցին, թե ստացվում է՝ Վանեցյանի ակցիան օրինական չէ, հնարավո՞ր է՝ ոստիկանները ցրեն այն, փոխոստիկանապետը պատասխանեց, որ հիմա աշխատում են այն ուղղությամբ, որ լրացուցիչ այլ միջոցներ չտեղադրվեն Ազատության հրապարակում: «Փորձում ենք զերծ մնալ լրացուցիչ լարվածությունից»,-ասաց Ֆիդանյանը:
Մեկ այլ հարցի, թե 2018-ին, երբ դեռ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն էր ակցիաներ անում, Ֆրանսիայի հրապարակում վրաններ էին տեղադրվում՝ արդյո՞ք կային ծանուցումներ՝ Ֆիդանյանը նշեց, որ չի կարող խոսել այդ ժամանակվա մասին, կարող է միայն ներկա իրավիճակի մասին խոսել:
«Սա սրբազան պայքար է». Իշխան Սաղաթելյանը հայտարարեց փողոցային պայքարի դուրս գալու մասին
Հիշեցնենք` ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։
Ապրիլի 18-ից Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ են սկսել։
Իսկ «5165» շարժման անդամները ապրիլի 19-ին Ազատության հրապարակից երթ են անցկացրել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նույն օրը երեկոյան իրազեկման քայլերթ է անցկացվել Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։
Ապրիլի 21–ին Արթուր Վանեցյանը հայտարարել էր՝ առաջիկա օրերին ականատես կլինենք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների՝ ավելի կոնկրետ գործողություններով:
Լրահոս
0