Կրեմլը չի մեկնաբանում հատուկ գործողության վերաբերյալ հարցերը. Պեսկով

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել ֆոտոբանկԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի ԺՊ Ռուստամ Միննեկաևն ավելի վաղ հայտնել է, որ ՌԴ ԶՈւ խնդիրը հատուկ գործողության երկրորդ փուլում լիակատար վերահսկողության սահմանումն է Դոնբասի և հարավային Ուկրաինայի վրա։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Կրեմլը նախկինի պես չի մեկնաբանում Ուկրաինայում հատուկ գործողության անցկացման հետ կապված հարցերը։ Լրագրողներին այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք այժմ էլ, ինչպես նախկինում, ոչ մի կերպ չենք մեկնաբանում այն հարցերը, որոնք կապված են հատուկ ռազմական գործողության անցկացման հետ», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի նպատակները փոխվել են Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում:

Պուտինի մամուլի քարտուղարն առաջարկել է այդ կապակցությամբ դիմել պաշտպանության նախարարություն։
Պեսկովը նաև չի մեկնաբանել այն հարցը, թե ՌԴ իշխանություններն ինչպիսին են տեսնում Ուկրաինայի հարավի ապագան:
Ավելի վաղ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի պաշտոնակատար Ռուստամ Միննեկաևը հայտարարել էր, որ հատուկ գործողության երկրորդ փուլում ռուսական զորքերի խնդիրը Դոնբասի և Հարավային Ուկրաինայի նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատումն է: Նրա խոսքով՝ երկրորդ փուլի իրականացումը, որը սկսվել է բառացիորեն երկու օր առաջ, թույլ կտա ցամաքային միջանցք ապահովել դեպի Ղրիմ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 58-րդ օրը։
Լրահոս
0