https://armeniasputnik.am/20220422/lavrvovy-gnahatel-e-rdi-ev-ukrainaji-banakcutjunneri-yntacqy-41191302.html
Լավրովը գնահատել է ՌԴ–ի և Ուկրաինայի բանակցությունների ընթացքը
Լավրովը գնահատել է ՌԴ–ի և Ուկրաինայի բանակցությունների ընթացքը
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Կիևի հայտարարությունները հանգեցնում են այն մտքին, որ բանակցությունները նրանց պետք չեն։ 22.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-22T18:18+0400
2022-04-22T18:18+0400
2022-04-22T18:25+0400
սերգեյ լավրով
դոնբաս
ուկրաինա
ռուսաստան
բանակցություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/12/39906094_0:21:3259:1854_1920x0_80_0_0_2fdd918113c162720c67bf27e5c20a38.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ռուս–ուկրաինական խաղաղ բանակցությունները դանդաղ են ընթանում։ Այս մասին ղազախ գործընկեր Մուխտար Տլեուբերդիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։Լավրովի խոսքով՝ Կիևից հնչող հայտարարությունները հանգեցնում են այն մտքին, որ ուկրաինական կողմին բանակցություններ պետք չեն։«Ինձ համար տարօրինակ է ամեն օր լսել տարբեր ոլորտների ուկրաինացի ներկայացուցիչների, այդ թվում` նախագահի ու իր խորհրդականների հայտարարությունները, որոնք հանգեցնում են այն մտքին, թե նրանց այդ բանակցությունները բոլորովին պետք չեն, որ նրանք հաշտվել են իրենց ճակատագրի հետ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 58-րդ օրը։Մարտի 29-ին Ստամբուլում անցկացվեց ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։ Դրանց արդյունքում ՌԴ ՊՆ-ն որոշեց էականորեն կրճատել մարտական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղություններով։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Կիևի մարզից ՌԴ զորքերը դուրս բերելու մասին, նշել էր, որ դա բարի կամքի ժեստ է բանակցությունների բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։Էրդողանը պատրաստվում է զրուցել Պուտինի և Զելենսկու հետ. Չավուշօղլու
դոնբաս
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/12/39906094_421:0:3152:2048_1920x0_80_0_0_32cf111a00e6f7bca726de0bff4cef78.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սերգեյ լավրով, դոնբաս, ուկրաինա, ռուսաստան, բանակցություն
սերգեյ լավրով, դոնբաս, ուկրաինա, ռուսաստան, բանակցություն
Լավրովը գնահատել է ՌԴ–ի և Ուկրաինայի բանակցությունների ընթացքը
18:18 22.04.2022 (Թարմացված է: 18:25 22.04.2022) ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Կիևի հայտարարությունները հանգեցնում են այն մտքին, որ բանակցությունները նրանց պետք չեն։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ռուս–ուկրաինական խաղաղ բանակցությունները դանդաղ են ընթանում։ Այս մասին ղազախ գործընկեր Մուխտար Տլեուբերդիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք, անշուշտ, բանակցությունների ժամանակ դիտարկել ենք Ուկրաինայում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը։ Գործընկերներին մանրամասն տեղեկացրել ենք հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին, որն ուղղված է Դոնբասի բնակիչների պաշտպանությանը և Ուկրաինայի ապառազմականացմանն ու ապազգայնականացմանը, կիսվել ենք նաև ընթացքի գնահատականներով, ավելի ճիշտ՝ ռուս-ուկրաինական բանակցությունների դանդաղ առաջխաղացումներով»,- ասել է նա։
Լավրովի խոսքով՝ Կիևից հնչող հայտարարությունները հանգեցնում են այն մտքին, որ ուկրաինական կողմին բանակցություններ պետք չեն։
«Ինձ համար տարօրինակ է ամեն օր լսել տարբեր ոլորտների ուկրաինացի ներկայացուցիչների, այդ թվում` նախագահի ու իր խորհրդականների հայտարարությունները, որոնք հանգեցնում են այն մտքին, թե նրանց այդ բանակցությունները բոլորովին պետք չեն, որ նրանք հաշտվել են իրենց ճակատագրի հետ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 58-րդ օրը։
Մարտի 29-ին Ստամբուլում անցկացվեց ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։ Դրանց արդյունքում ՌԴ ՊՆ-ն որոշեց էականորեն կրճատել մարտական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղություններով։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Կիևի մարզից ՌԴ զորքերը դուրս բերելու մասին, նշել էր, որ դա բարի կամքի ժեստ է բանակցությունների բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։