00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊՆ նախկին շենքի օտարումից հնարավոր կլինի գումար տնտեսել. նախարարությունը պարզաբանում է

© Photo : press office of the MoD of RAМинистерство обороны Армении
Министерство обороны Армении  - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2022
Բաժանորդագրվել
Տեղեկություններ էին տարածվել, որ կառավարությունը վաճառքի է հանել Երևանում և մարզերում պաշտպանության նախարարությանը պատկանող 72 անշարժ գույք:
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը չի վաճառում նախարարության գույքը, այլ գերատեսչության հաշվեկշռում գտնվող, սակայն ՊՆ կողմից չշահագործվող տարածքները, գույքը կամ ենթակառուցվածքները հանձնվում են պետության կողմից արդյունավետ կառավարման։
Տեղեկությունը հայտնում է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը` պարզաբանելով ԶԼՄ–ներում տարածվող` ՊՆ գույքի, զորամասերի կամ զորանոցների վաճառքի հետ կապված լուրերը։
«Բանակի ձևավորման առաջին իսկ օրվանից և մինչ այսօր, կախված տվյալ պահին զինված ուժերի առջև կանգնած խնդիրներից, մշտապես իրականացվել են գործընթացներ, որոնց հիմնական նպատակը ՊՆ ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումն է։ Մասնավորապես, տարբեր ժամանակահատվածներում ձևավորվել, միավորվել, կամ լուծարվել են զորամասեր, շահագործվել են տարբեր ենթակառուցվածքներ, տարածքներ և այլն»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ այն դեպքերում, երբ վերանում է որևէ տարածքի, գույքի կամ ենթակառուցվածքի շահագործման նպատակահարմարությունը, դրանք փոխանցվում են պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռին՝ հետագա տնօրինման համար։ Հակառակ դեպքում, առաջանում է իրադրություն, երբ պաշտպանության նախարարությունը հավելյալ ռեսուրսներ է ծախսում դրանց պահպանության համար, այն պարագայում, երբ այդ ռեսուրսները կարող էին ուղղվել այլ, շատ ավելի կարևոր խնդիրների լուծմանը։
«Պետությունը, տարիներ շարունակ, պատկառելի գումարներ է ծախսում պաշտպանության նախարարության նախկին վարչական համալիրի պահպանության համար, մինչդեռ դրա օտարման դեպքում ոչ միայն հնարավոր կլիներ տնտեսել դրանք, այլև տվյալ շենքի վաճառքից գոյացած գումարները կուղղվեին պաշտպանական մի շարք խնդիրների լուծմանը։ Ավելին. չնայած հանգամանքին, որ պետության կողմից օտարման ենթակա, ՊՆ հաշվեկշռում գտնվող գույքի հիմնական ցանկը ձևավորվել է դեռևս 2000-ականների սկզբին, գործընթացը գրեթե կանգնած է եղել, ինչը, տարիներ շարունակ, հանգեցրել է պատկառելի գումարների վատնման՝ այդ գույքի պահպանության համար»,– հայտնում են պաշտպանական գերատեսչությունից։
Նշենք, որ ապրիլի 21-ին տեղեկություններ էին տարածվել, որ կառավարությունը վաճառքի է հանել Երևանում և մարզերում պաշտպանության նախարարությանը պատկանող 72 անշարժ գույք: Ցանկում են Պաշտպանության նախարարության նախկին շենքը, զորամասեր, հեկտարներով հողատարածքներ, օդանավակայան, բուժվարչության մասնաշենքերից մեկը, ռազմական ոստիկանության Երևանի վարչության շենքը և այլ շինություններ:
Լրահոս
0