Ռուս և ամերիկացի մասնագետների փոխայցեր են եղել. ՀՀ ԱՆ-ն` կենսալաբորատորիաների մասին

© Sputnik / Asatur YesayantsԼաբորատորիա Երևանում
Լաբորատորիա Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2022
Լաբորատորիա Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Լաբորատոր–ախտորոշիչ կազմակերպությունների մի մասը ֆինանսավորվում է պետբյուջեից, իսկ մասնավոր կազմակերպությունները գործում են օրենսդրությամբ սահմանված կարգով` տնօրինելով իրենց ֆինանսական միջոցները։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. «Կենսաբանական լաբորատորիաների» ոլորտը զարգացնելու նպատակով ՌԴ, ԱՄՆ, ԱՊՀ, ԵԱՏՄ, ԵՄ և այլ երկրներ մասնագետները ՀՀ մասնագետների հետ մի շարք փոխադարձ այցելություններ են իրականացրել լաբորատորիաներ։ Sputnik Արմենիային գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են առողջապահության նախարարությունից։
Ապրիլի 9-ին Երևանում ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա տեղի ունեցավ, որի մասնակիցները հայտարարեցին` կասկածներ ունեն` կապված ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող հայկական լաբորատորիաներում հնարավոր կենսաբանական զենքի արտադրության հետ։
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «կենսաբանական լաբորատորիաներ» եզրույթ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ։
Հանրապետությունում կան լաբորատոր–ախտորոշիչ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որտեղ իրականացվում են կենսաբանական գործոնի նկատմամբ ախտորոշիչ հետազոտություններ` մանրէաբանական, վիրուսաբանական, մակաբուծաբանական, շճաբանական, մոլեկուլային գենետիկ մեթոդներով։
Այդ կազմակերպությունների մի մասը ֆինանսավորվում է պետբյուջեից, իսկ մասնավոր կազմակերպությունները գործում են օրենսդրությամբ սահմանված կարգով` տնօրինելով իրենց ֆինանսական միջոցները։
«Լաբորատորիաների գործունեության հիմնական նպատակը հանրային առողջապահության ապահովումն է` կենսաբանական գործոնի նկատմամբ ախտորոշիչ հետազոտությունների իրականացման միջոցով »,- նշված է գրավոր պատասխանում։
Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցություններից հետո ընդունված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը երրորդ երկրներին չեն տրամադրի իրենց տարածքները կենսաբանական անվտանգության ոլորտում Մոսկվայի կամ Երևանի շահերին դեմ ուղղված գործունեության համար։
ԱՄՆ կենսաբանները շրջանցում են օրենսդրությունը` օգտվելով դիվանագիտական իմունիտետից. ՌԴ ՊՆ
Լրահոս
0