00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինծառայողների հիմնադրամի գումարների 80 տոկոսն ապահովում են Հայաստանն ու Արցախը

© Sputnik / Aram NersesyanԶինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխտնօրեն Տաթևիկ Յաղջյան
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխտնօրեն Տաթևիկ Յաղջյան - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2022
Բաժանորդագրվել
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը 10 անգամ աճել է 2020-ի պատերազմից հետո։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հիմնադրամի գործունեության 5 տարիների ընթացքում հավաքագրվել է ընդհանուր 72 մլրդ դրամ, որից շուրջ 61 մլրդը` ՀՀ քաղաքացիներից գանձվող պարտադիր վճարների տեսքով, իսկ մնացած 11մլրդ–ը` նվիրատվությունների։
Այս վիճակագրությունն այսօր կայացած ասուլիսում ներկայացրեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Տաթևիկ Յաղջյանը։
Նա նաև հայտնեց, որ նշված 11 մլրդ-ի նվիրատվությունների ավելի քան 80 տոկոսը կամ 8.8 մլրդ–ը կատարվել է Հայաստանից ու Արցախից և միայն 2.2 մլրդ–ը` սփյուռքից։ Կարճ ասած` Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 5 տարվա գործունեության ընթացքում հավաքված 72 մլրդ դրամից սփյուռքը փոխանցել է 2.2 մլրդ–ը։

«Ունենք 3 մեծ դոնոր պետություններ, որտեղից մեր հայրենակիցները գումարներ են նվիրաբերում։ Դրանք են ԱՄՆ–ը, ՌԴ–ն ու Ֆրանսիան»,– ասաց նա` հավելելով, որ ընդհանուր առմամբ նվիրաբերություններին մասնակցում են արտասահմանյան շուրջ 70 երկրների հայեր։

Ներկա պահին հիմնադրամը 4760 շահառուներ ունի, որոնցից 3998-ը զոհեր են, 152-ը` անհետ կորածներ, 610-ը՝ հաշմանդամություն ունեցողներ։
Ընդ որում, նրանցից 70-ը հիմնադրամի շահառու են դարձել 2022թ–ի առաջին եռամսյակի ընթացքում։ Նրանցից 38-ը անհետ կորածներ են, 26-ը` զոհեր, 6-ը` հաշմանդամություն ունեցողներ։
«Այսինքն` 4760 դեպքով մենք տրամադրում ենք կայուն ֆինանսական երկարաժամկետ հատուցումներ։ Որպեսզի ավելի պատկերավոր լինեն թվերը, ասեմ, որ 44-օրյա պատերազմից առաջ մենք ունեինք ընդամենը 417 շահառու, որոնք ներառում էին 2016-2020թթ–ի դեպքերը։ Պատերազմից հետո մեր պարտավորությունները տասնապատկվեցին»,– ասաց Յաղջյանը։
Հիշեցնենք` Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է 2017թ–ին` Արցախյան ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո։
Այդ պահից սկսած ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները ամեն ամիս իրենց աշխատավարձերից պարտադիր 1000-ական դրամներ էին փոխանցում հիմնադրամին։
2021թ–ի հունվարի 1-ից վճարման չափը բարձրացվեց` 1500-15 000 դրամ` կախված աշխատավարձի չափից։ Ընդ, որում, քաղաքացին, ցանկության դեպքում, կարող է պարտադիր վճարի չափից ավելի մեծ գումար փոխանցել` պայմանագրում փոխելով գումարի չափը։
Լրահոս
0