00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բելառուսը պատրաստ է օգնել Հայաստանին՝ վերականգնել միկրոէլեկտրոնիկան. Մինսկի առաջարկը

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցՄիկրոսխեմա
Միկրոսխեմա - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2022
Բաժանորդագրվել
«Պլանար» ձեռնարկությունը, որը միկրոսխեմաների և օպտիկայի արտադրության սարքավորումներ է արտադրում, դեռ խորհրդային տարիներին աշխատել է հայկական գործարաններում և ինստիտուտներում։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի -Sputnik, Արամ Գարեգինյան. Բելառուսական սարքավորումները կարող են օգնել հայկական ընկերություններին վերականգնել միկրոէլեկտրոնիկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Պլանար» ճշգրիտ մեքենաշինության գիտաարտադրական հոլդինգի գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Սերգեյ Ավակովը։
«Պլանարը» հիմնադրվել է 1962 թվականին՝ որպես միութենական նշանակության ձեռնարկություն։ Այստեղ միկրոէլեկտրոնիկայի համար սարքավորումների արտադրություն են հիմնել, մասնավորապես, միկրոսխեմաների վրա չիպերի և կոնտակտների տեղադրման համար, ինչպես նաև միկրոսխեմաների ախտորոշման (դրանք հետազոտում են 40-ից ավելի միջազգային չափանիշներին համապատասխան) և օպտիկական տարրերի համար։
Բելառուս մասնագետները արտադրում են նաև լազերային եղանակով՝ առանց կոնտակտային հղկման, օպտիկական տարրերի վերջնական մշակման սարքավորումներ։ Այն թույլ է տալիս պահել բյուրեղի մաքրություն ու բացառել հղկող մետաղների մասնիկների ներթափանցումը օպտիկական բյուրեղների մեջ։
Ավակովն ավելացրեց, որ Հայաստանում կան սինթետիկ թափանցիկ շափյուղաներից օպտիկա արտադրողներ, ու այստեղ կարելի է հարմարվել հայկական կողմի պահանջներին։
«Մենք պատրաստ ենք ընդունել ձեր մասնագետներին ու քննարկել նրանց կարիքները, ընդ որում՝ ոչ միայն շափյուղաների օպտիկայի առումով։ Ընդհանուր առմամբ, խորհրդային տարիներին մեր ձեռնարկությունը շատ սարքավորումներ է մատակարարել Հայաստան, այստեղ զարգացած էլեկտրոնային արդյունաբերություն է եղել», — հիշեցրեց նա։
Հետագա տարիներին, ցավոք, ձեռնարկությունները սկսեցին փակվել, ու այժմ մնացել են փոքր պատվերներ՝ ինչ-որ մեկը միկրոսխեմաների համար նախատեսված ֆոտոշաբլոններ է վերցնում, ինչ-որ մեկը՝ փոքր սարքավորումներ օպտիկայի համար:
«Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի արտադրության զարգացմանը։ Մենք խոսեցինք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանի հետ, նա տրամադրված է լրջորեն աշխատել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում, դա մեզ ուրախացնում է, քանի որ պետք է ինչ-որ կերպ առաջ շարժվել», — ավելացրեց Ավակովը։
Մեքենաների, չիպերի, ամեն ինչի դեֆիցիտ կա. գնաճը գերազանցել է կառավարության կանխատեսումները
Ընդհանուր առմամբ, միկրոէլեկտրոնիկայի համար սարքավորումների պատվերները ամբողջ աշխարհում աճում են, համավարակի ժամանակ նույնիսկ դեֆիցիտ էր առաջացել (այն մասին, որ ավտոմոբիլային կոնցեռնները սկսեցին չիպերի սուր պակաս զգալ, արդեն շատ խոսվեց ու գրվեց): Մեր զրուցակիցը նշեց, որ սարքավորումների որոշ արտադրողներ 2 տարվա և ավելի պատվերներ ունեն։
Շատ լոգիստիկ շղթաներ այսօր խախտվել են Ուկրաինայի իրադարձությունների պատճառով, սակայն Ավակովը վստահ է, որ այդ բարդությունները չպետք է ազդեն Հայաստանի հետ համագործակցության վրա։ Արդեն նախատեսված են հանդիպումներ մի շարք հայ արտադրողների հետ, որոնց հետ նա պատրաստ է քննարկել արտադրական կարիքները։
Լրահոս
0