Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

© Sputnik / Asatur YesayantsՋահերով երթ
Ջահերով երթ - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2022 թվականի ջահերով երթի խորագիրն է «Զարթի՛ր, Լաո»։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:
Երթը կազմակերպվում է ամեն տարի, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կողմից: Սակայն ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի երթը սկսվեց ոչ թե Ազատության, այլ Հանրապետության հրապարակից։
Ավանդական դարձած Բաղրամյան-Կիևյան ուղերթի փոխարեն այս տարի ջահակիրները կանցնեն ավելի երկար` Ամիրյան-Մաշտոց-Բաղրամյան-Կիևյան ճանապարհով։
© Sputnik / Aram NersesyanԵրևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը
Участники факельного шествия на площади Республики (23 апреля 2022). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2022
Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության խմբի առաջին շարքերում է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Երիտասարդների հագին «Զարթի՛ր, լաո» գրությամբ շապիկներ են։
Երթին մասնակցում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ։
© Sputnik / Aram NersesyanՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրահարակում (23 ապրիլի, 2022թ). Երևան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրահարակում (23 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2022
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրահարակում (23 ապրիլի, 2022թ). Երևան
Նշենք, որ ջահերը վառվել են Հանրապետության հրապարակում Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները վառելու կրակից։
Ջահերով երթն այս տարի կրում է խորհրդանշական «Զարթի՛ր, լաո» խորագիրը։
Վաղը` ապրիլի 24–ին, համայն հայությունը նշելու է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը։
Լրահոս
0