https://armeniasputnik.am/20220423/es-nakh-qaghaqaci-em-serzh-sargsjany-masnakcum-e-jahervov-ertin-41222806.html
Ես հիմա ավելի շատ ցավ եմ ապրում, քան 2018-ի այս օրը․ Սերժ Սարգսյանը մասնակցում է ջահերթին
Ես հիմա ավելի շատ ցավ եմ ապրում, քան 2018-ի այս օրը․ Սերժ Սարգսյանը մասնակցում է ջահերթին
Հայտնի է, որ ջահերով երթին մասնակցելու է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 23.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-23T19:54+0400
2022-04-23T19:54+0400
2022-04-23T22:01+0400
սերժ սարգսյան
ջահերով երթ
հայոց ցեղասպանություն
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/17/41224037_0:40:1600:940_1920x0_80_0_0_55f56bf14338b0a791f78b73dadd0825.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի Հանրապետության հրապարակում է, նա մասնակցում է ջահերով երթին։Լրագրողների հարցին՝ արդյոք նրա ներկայությունը չի՞ քաղաքականացնում ջահերթը, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց, որ ինքը նախևառաջ քաղաքացի է։Հալեպում ջահերով մեծ երթ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով«Այսինքն՝ ես քաղաքացի լինելուց հրաժարվե՞լ եմ։ Քաղաքականությունը մի բան է, քաղաքացի լինելը՝ մի բան։ Ըստ իս՝ ցանկացած քաղաքական գործիչ առաջին հերթին պետք է լինի քաղաքացի»,- ասաց Սարգսյանը։Լրագրողները Սարգսյանին հարցրին նաև՝ ճի՞շտ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե երրորդ նախագահի իշխանության օրոք էլ է միջազգային հանրությունը խոսել «Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցումից»։Լրագրողները հիշեցրին, որ 4 տարի առաջ հենց այս օրը ժողովուրդը ցնծում էր նույն Հրապարակում Սարգսյանի հրաժարականի լուրը լսելուց հետո։ Նրանք հարցրին նախագահին` ի՞նչ զգացողություններ ունի դրա հետ կապված։Նշենք, որ ջահերով երթն այս տարի մեկնարկում է Հանրապետության հրապարակից։ Այն կրում է խորհրդանշական «Զարթի՛ր, լաո» խորագիրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/17/41224037_154:0:1577:1067_1920x0_80_0_0_7132fa71bd7c1b03486029118059328c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սերժ սարգսյան, ջահերով երթ, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
սերժ սարգսյան, ջահերով երթ, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
Ես հիմա ավելի շատ ցավ եմ ապրում, քան 2018-ի այս օրը․ Սերժ Սարգսյանը մասնակցում է ջահերթին
19:54 23.04.2022 (Թարմացված է: 22:01 23.04.2022) Հայտնի է, որ ջահերով երթին մասնակցելու է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի Հանրապետության հրապարակում է, նա մասնակցում է ջահերով երթին։
Լրագրողների հարցին՝ արդյոք նրա ներկայությունը չի՞ քաղաքականացնում ջահերթը, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց, որ ինքը նախևառաջ քաղաքացի է։
«Այսինքն՝ ես քաղաքացի լինելուց հրաժարվե՞լ եմ։ Քաղաքականությունը մի բան է, քաղաքացի լինելը՝ մի բան։ Ըստ իս՝ ցանկացած քաղաքական գործիչ առաջին հերթին պետք է լինի քաղաքացի»,- ասաց Սարգսյանը։
Լրագրողները Սարգսյանին հարցրին նաև՝ ճի՞շտ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե երրորդ նախագահի իշխանության օրոք էլ է միջազգային հանրությունը խոսել «Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցումից»։
«Ոչ։ Ի՞նչ է նշանակում դա։ Ոտքի վրա չեմ ուզում պատասխանել այդ հարցին, բայց, այդուհանդերձ, Ադրբեջանն էլ էր ուզում 1988-ից որևէ նշաձողի մասին խոսել։ Բայց արդյոք դա այնպիսի՞ փաստ է, որ պիտի մեզ ստիպեր հրաժարվել մեր նպատակներից։ Բոլոր փաստաթղթերը կան։ Դուք պահանջեք Նիկոլ Փաշինյանից, որ նա ասի՝ իր համար ի՞նչ է նշաձողը, և թող ինքը հրապարակի, թե 2019-ին իրեն ինչ են առաջարկել»։
Լրագրողները հիշեցրին, որ 4 տարի առաջ հենց այս օրը ժողովուրդը ցնծում էր նույն Հրապարակում Սարգսյանի հրաժարականի լուրը լսելուց հետո։ Նրանք հարցրին նախագահին` ի՞նչ զգացողություններ ունի դրա հետ կապված։
«Կցանկանայի, որ այսօր էլ մեր ժողովուրդը ցնծար հրապարակում, ցնծար նրա համար, որ կառուցել է ավելի լավ երկիր, ավելի բարեկեցիկ Հայաստան, ավելի հզոր բանակ, ավելի ապահով Արցախ։ Բայց, ցավոք սրտի, այսօր 2018-ին ցնծացող ժողովուրդը ողբում է եռապատկված Եռաբլուրում, ողբում է Արցախի մի մասը կորցնելու համար, մեր անպաշտպան սահմանների, կազմաքանդված բանակի համար... Եվ այս առումով, իհարկե, ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում, քան 2018 թվականի այս օրը»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը։
Նշենք, որ ջահերով երթն այս տարի մեկնարկում է Հանրապետության հրապարակից։
Այն կրում է խորհրդանշական «Զարթի՛ր, լաո» խորագիրը։