Իգոր Կոնաշենկովը ներկայացրել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի ամփոփագիրը

© Sputnik / Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցԻգոր Կոնաշենկով
Իգոր Կոնաշենկով - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակում են հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ռուսական հրթիռային զորքերն ու հրետանին մի գիշերվա ընթացքում կատարել են ավելի քան հազար կրակային առաջադրանք, այդ թվում՝ ոչնչացրել են ուկրաինական երեք Մի-8 ուղղաթիռ և երեք «Օսա-ԱԿՄ» ԶՀՀ։ Այսօր այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Հարվածների հետևանքով ոչնչացվել է երեք ուկրաինական Մի-8 ուղղաթիռ՝ Չուգուև բնակավայրի տարածքում, «Օսա-ԱԿՄ» զենիթահրթիռային համալիրի երեք կայանք` Բարվենկովո բնակավայրի ծայրամասում, սպառազինության և ռազմական տեխնիկայի 16 պահեստ, ինչպես նաև ուկրաինական ստորաբաժանումների կառավարման 33 կետ»,-ասել է նա:
Անցած գիշերվա ընթացքում խոցվել է նաև 919 հենակետ և կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կուտակման շրջան, ինչպես նաև ուկրաինական հրետանու 124 կրակային դիրք:
Բացի այդ, ռուսական ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում խոցել են մեկ ուկրաինական Սու-25 գրոհային ուղղաթիռ, 15 անօդաչու թռչող սարք, ներառյալ մեկ «Բայրաքթար», ինչպես նաև երկու «Տոչկա-Ու» հրթիռ:
ՌԴ ՀՕՊ–ը Ուկրաինայի երկու մարտավարական «Տոչկա–Ու» հրթիռ է խոցել. ՊՆ
Չեռնոբաևկայի շրջանում «Պանցիր-Ս» զենիթահրթիռային-հրանոթային համալիրների հաշվարկներն օդում խոցել են երկու «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռ և համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երեք արկ:
Գեներալը թվարկել է, որ, ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 141 ինքնաթիռ, 110 ուղղաթիռ, 538 ԱԹՍ, 261 զենիթահրթիռային համալիր, 2471 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 274 կայանք, դաշտային հրետանու 1075 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 2311 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 59-րդ օրը։
Լրահոս
0