Կտաքանա. եղանակի տեսություն

© Sputnik / Andranik GhazaryanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2022
Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումները։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 23-24-ը, 25-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ից։
Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2022
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-24-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում ապրիլի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում ապրիլի 23–ի գիշերը եղել է 9-11 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +26...+28 աստիճան։
Լրահոս
0