Մեծ Բրիտանիայի ամենակրտսեր արքայազնը 4 տարեկան է․ Միդլթոնը նոր լուսանկարներ է հրապարակել

© AP Photo / Aaron ChownՈւիլյամն ու Քեյթը երեխաների հետ
Ուիլյամն ու Քեյթը երեխաների հետ - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թագավորական ընտանիքում որևէ լուսանկար հրապարակելուց առաջ երկար բանակցություններ ու խմբագրումներ են լինում։ Իսկ երեխաների լուսանկարներ տեղադրելը սովորական պրակտիկա չէ։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, հրապարակել է կրտսեր որդու՝ արքայազն Լուիի նոր լուսանկարները, գրում է Daily Mail-ը։
Մեծ Բրիտանիայի ամենակրտսեր արքայազնը դարձել է չորս տարեկան, այդ կապակցությամբ մայրը երկու լուսանկար է հրապարակել։ Լուսանկարներում Լուին լողափում է։ Նա բոկոտն խաղում է գնդակով։ Նկարների հեղինակը հենց ինքը` Քեյթն է։
Նշենք, որ թագավորական ընտանիքում որևէ լուսանկար հրապարակելուց առաջ երկար բանակցություններ ու խմբագրումներ են լինում։ Իսկ երեխաների լուսանկարներ տեղադրելը սովորական գործ չէ։
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ընտանիքում համալրո՞ւմ է սպասվում
Արքայազն Լուին բրիտանական գահի ժառանգների շարքում հինգերորդն է՝ իր պապ Չարլզից, հայր Ուիլյամից, եղբայր Ջորջից և քույր Շառլոտից հետո։
Լրահոս
0