00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են ԼՂ-ում խաղաղությունը պահպանելու համար․ ՌԴ դեսպան

© Photo : press office of MoD of RFՌուս խաղապահները Արցախում
Ռուս խաղապահները Արցախում - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2022
Բաժանորդագրվել
Դեսպանը նաև պատասխանեց խաղաղապահների թվի ավելացման հնարավորության մասին հարցին։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր Երևանում «Հաղթանակի պարտեզի» բացման ժամանակ ասաց, որ ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու համար։
«Խաղաղապահներն ամեն ինչ անում են տարածաշրջանում կայունությունը պահպանելու, իրավիճակի սրում թույլ չտալու համար: Բոլորը, Հայաստանի ղեկավարությունը գիտակցում են, որ խաղաղապահներն առանցքային դեր ունեն տարածաշրջանում անվտանգությունը պահպանելու համար։ Ոչ ոք դա կասկածի տակ չի դնում»,- լրագրողներին ասաց դեսպանը:
Դեսպանը ձեռնպահ մնաց Արցախի Փառուխ գյուղում տիրող իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններից՝ հավելելով, որ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը հայտնել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Չեմ կարծում, որ դրան ավելացնելու բան կա: Մեր դիրքորոշման հիմքում, իհարկե, այն է, որ եռակողմ համաձայնագրերում ամրագրված դրույթները խստորեն կատարվեն»,- ասաց դեսպանը։
Խաղաղապահների կոնտինգենտի ավելացման հնարավորության մասին հարցին նա պատասխանեց, որ դրա թիվը որոշվել է նշված եռակողմ համաձայնագրերով։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր ԼՂ-ում ռուս խաղաղապահների քանակի մեծացման կարիքի մասին։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0