Սյունիքում հայտնաբերել են 2021թ–ի օգոստոսից անհետ կորած տղամարդու դիակի մասունքները

© Sputnik / Naira MelkumyanՋրամբար
Ջրամբար - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
82–ամյա տղամարդու դիակի մասունքներն ու քրքրված հագուստը առվակի մեջ են եղել։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Մոտ ութ ամիս անհետ կորած 82-ամյա Լյուդվիգ Սարգսյանը մահացած է գտնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Տղամարդու դիակի մասունքներն ու քրքրված հագուստը հայտնաբերվել է Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի մերձակա սարալանջին՝ առվակի մեջ։
Սարգսյանը անհետ կորել էր ու որոնվում էր անցած տարվա օգոստոսի 22-ից։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն։
Լրահոս
0