00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գնտվում․Գալստանյան
17:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էթնիկ ու կրոնական հիմքով հայի նկատմամբ ատելության քաղաքականությունը շարունակվում է. ՀՀ ՄԻՊ

© Sputnik / provided by Lilian GalstyanՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (24 ապրիլի, 2022թ)․ Երևան
ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (24 ապրիլի, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2022
ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (24 ապրիլի, 2022թ)․ Երևան
Բաժանորդագրվել
Քրիստինե Գրիգորյանը շեշտեց, որ այս օրերին էլ Ադրբեջանը շարունակում է ահաբեկման քաղաքականությունը։ Նրա դիտարկմամբ` այդ մասին վկայում է Ադրբեջանի նախագահի` Շուշիում օրեր առաջ արած հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Եթե չկա հանցագործության դատապարտում և մեղավորների պատիժ, չի կարելի խոսել արդյունավետ կանխարգելման մասին։
Այսօր Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության ընթացքում լրագրողներին ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը` խոսելով Ցեղասպանության ճանաչման մասին։
«Խոսքը նաև թուքական պետության կողմից շարունակվող ժխտողական քաղաքականության մասին է, որը խիստ դատապարտելի մարտահրավեր է Ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման համար»,– ասաց նա։
Վկայակոչելով մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի զեկույցը Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ու խաղաղ բնակչության նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին` Գրիգորյանը փաստեց, որ դրանք ուղղակի վկայում են` նպատակը Արցախի հայաթափումն է։
«Պաշտպանի հաստատության կողմից հավաքագրված տվյալները ու նաև` վերջին 2-3 ամիսներին սկսված ճնշումները Արցախի բնակչության նկատմամբ, կրակոցները, ցավալի զոհերով շարունակվող դեպքերը Փառուխում և այլն, ուղղակիորեն վկայում են, որ էթնիկ ու կրոնական հիմքով հայի նկատմամբ ատելության քաղաքականությունն ադրբեջանական պետության կողմից հովանավորվում է, իրականացվում է, ու ցավալի է արձանագրել, որ դրա ուղղակի նպատակն Արցախի հայաթափումն է»,– ասաց պաշտպանը։
Քրիստինե Գրիգորյանը շեշտեց, որ այս օրերին էլ Ադրբեջանը շարունակում է ահաբեկման քաղաքականությունը։ Նրա դիտարկմամբ` այդ մասին վկայում է Ադրբեջանի նախագահի` Շուշիում օրեր առաջ արած հայտարարությունը։
«Նա, կոպիտ ասած, ուղղակի վկայություն է տվել այն մասին, որ ատելությունը` ընդդեմ հայի, հայ էթնիկության թուքական ու ադրբեջանական հասարակության մեջ շարունակվում է։ Նա իր խոսքում ասում է մեր սերունդները գիտեն մեր ատելի թշնամուն։ Այսինքն` այստեղ խոսքը կոնկրետ թշնամանքի քարոզչության մասին է»,– ասաց Գրիգորյանը։
Ցեղասպանությունը շարունակում է տեղի ունենալ նաև մեր օրերում. ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։
Լրահոս
0