00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բլոգեր Միկա Բադալյանին ազատ են արձակել

© Sputnik / Andranik GhazaryanՄիկա Բադալյան
Միկա Բադալյան - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2022
Միկա Բադալյան
Բաժանորդագրվել
Բլոգերը շնորհակալություն է հայտնել ընդդիմադիր պատգամավորներին, փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, իր կնոջը, ընկերներին ու հետևորդներին։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանն ազատ է արձակվել։ Նա այդ մասին հայտնել է տելեգրամյան իր ալիքում հրապարակած տեսաուղերձում։

Բադալյանի խոսքով` իրեն առաջադրված մեղադրանքը հանվել է։ Նա իրեն աջակցելու համար շնորհակալություն է հայտնել ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Հայկ Մամիջանյանին, Արամ Վարդևանյանին ու Հայկ Ղազինյանին, փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որն ամբողջ գիշեր եղել է իր կողքին, զբաղվել իր պաշտպանությամբ։ Բլոգերը համբերատարության համար շնորհակալություն է հայտնել իր կնոջը, ընկերներին ու հետևորդներին՝ իրեն սատարելու համար։

Հիշեցնենք` Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
Բադալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։
Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան:
Նշենք, որ Բադալյանի՝ ապրիլի 11-ի գրառման մեջ ասվում էր, որ «Փաշինյանը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը - խմբ.) փորձում է խափանել ապրիլի 19-ի մոսկովյան ուղևորությունը»։
Ըստ բլոգերի՝ ՀՀ վարչապետը դա ուզում է անել Հայաստանում արտակարգ իրավիճակ ստեղծելով, որի համար «կօգտագործվի ահաբեկչական «Սասնա ծռեր» կազմակերպությունը, որը միգուցե Հայաստանի տարբեր հատվածներում ահաբեկչական գործողություններ կկատարի»։
Լրահոս
0