00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Էրդողանի ցավակցական ուղերձն իր բնույթով Հայոց ցեղասպանության ժխտման շարունակությունն է

Էրդողանի ցավակցական ուղերձն իր բնույթով Հայոց ցեղասպանության ժխտման շարունակությունն. Մելքոնյան
Բաժանորդագրվել
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ապրիլի 24-ի կապակցությամբ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին հղված ուղերձին։
Էրդողանի ցավակցական ուղերձն իր բնույթով Հայոց ցեղասպանության ժխտման շարունակությունն է, և նման ոճով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե փոփոխություն կա թուրքական մտածելակերպում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Հայոց ցեղասպանության 107–րդ տարելիցի առթիվ Թուրքիայի նախագահի հղած ուղերձը, ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նա նկատեց, որ ուղերձում տեղ գտած արտահայտությունները ոչ միայն խեղաթյուրում են փաստերն ու իրականությունը, այլև հերքում են Ցեղասպանությունը։ Այդ արտահայտությունները միտված են լիովին այլ հարթություն տեղափոխել մեծ ողբերգությունը` այն ներկայացնելով այլ լույսի ներքո։
«Արդեն մի քանի տարի է, ինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից հնչում է ցավակցական ուղերձ, ընդ որում` նրա բանավոր ու տեքստային հայտարարությունները տարբեր երևույթներ են։ Գուցե ԱԳՆ–ն նրա անունից տեքստ է պատրաստում, սակայն բանավոր հայտարարությունների ժամանակ Էրդողանն ի ցույց է դնում իր ողջ ազգայնամոլական բնույթը»,– ասաց թուրքագետը։
Թուրքիայի ժխտման քաղաքականության հիմքում այն թեզն է, ըստ որի` հայերը 1915 թվականին` Առաջին համաշխարհայինի ժամանակ, աքսորի ճանապարհին մահացել են համաճարակներից, վատ պայմաններից, այլ ոչ թե սպանվել։ Մելքոնյանի դիտարկմամբ` Էրդողանի այս տարվա ուղերձը նույնպես թուրքական ժխտողական քաղաքականության շարունակությունն է, այն լիովին խեղաթյուրում է իրականությունը. սա ոչ թե քայլ առաջ է, այլ հետքայի ամրագրում։ Մելքոնյանի համոզմամբ` Թուրքիայում չկա որևէ նախադրյալ, որևէ հիմք, որը ցույց տա, որ այդ երկիրը կարող է քայլ անել իր պատմության հետ առերեսվելու համար, ճիշտ հակառակը` մենք տեսնում ենք միայն հետընթաց։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Ուղերձը հրապարակվել է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում:
Էրդողանն իր ուղերձում կեղծել է փաստերը և այդպես էլ չի կիրառել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, իսկ 1915-ին զոհ գնացած 1.5 միլիոն հայերի ջարդերի մասին խոսելիս` օգտագործել է «մահանալ» բառը` նշելով, որ այսօր ոգեկոչում են «առաջին աշխարհամարտի ժամանակ մահացած օսմանցի հայերի հիշատակը»։
1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունը։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։
Լրահոս
0