00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերին այսօր էլ է ցեղասպանություն սպառնում միայն այն պատճառով, որ հայ են. Լաքոտ

© Photo : official site of the MoD of RAԺոնաթան Լաքոտ
Ժոնաթան Լաքոտ - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2022
Ժոնաթան Լաքոտ
Բաժանորդագրվել
Ֆրանսիացի դիվանագետը փաստում է, որ Ցեղասպանությունը ոչ միայն այն իրագործողների գործն է, այլև նրանց, ովքեր ժխտում են իրողությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում` նշելով, որ հայերին այսօր էլ է ցեղասպանություն է սպառնում միայն այն պատճառով, որ հայ են։
Ֆրանսիացի դիվանագետը Հայոց ցեղասպանության մասին մի քանի հանրահայտ արտահայտություն է մեջբերել։
Առաջինը ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի` իր բանակի գեներալներին ուղղած հայտնի արտահայտությունն է. «Ո՞վ է հիշում հայերի կոտորածը»։
Երկրորդ մեջբերումը «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ, իրավագետ Ռաֆայել Լեմկինի այն պնդումն է, որ ցեղասպանության մասին պետք է իմանան բոլորը։ «Ինչպե՞ս կարող ենք կանխել նոր բնաջնջումը, եթե բոլորը պնդում են, որ ոչինչ չգիտեն և ոչինչ չեն կանխել»,– ասել է հայտնի ցեղասպանագետը։
Նախկին դեսպանի երրորդ մեջբերումը գերմանացի գրող Էդգար Հիլսենրաթի արտահայտությունն է, որ նա արել է Սողոմոն Թեհլիրյան դատավարությունից հետո։
«Ինչո՞ւ է մարդը պատժվում, երբ սպանում է մեկ այլ մարդու, և ինչո՞ւ է մեկ միլիոն մարդու սպանությունն ավելի փոքր հանցագործություն, քան մեկ անհատի սպանությունը»,– ասել է գրողը։
Լաքոտի խոսքով` այս երեք մեջբերումները կարծես երկխոսություն լինեն, որը նաև հիշեցում է, որ ցեղասպանությունը ոչ միայն այն իրագործողների գործն է, այլև նրանց, ովքեր ժխտում են այդ փաստը, թողնում անպատիժ ու մոռանում։
«Կանգնե՛ք հիշողության, ճշմարտության և արդարության աջ կողմում»,– նա այս կոչով է ավարտում իր գրառումը։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունը։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։
Լրահոս
0