https://armeniasputnik.am/20220424/harganqi-turq-matucelu-lavagujn-dzevy-hzvor-hajastani-kajacumn-e-hh-nakhagah-41234738.html
Հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձևը հզոր Հայաստանի կայացումն է. ՀՀ նախագահ
Հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձևը հզոր Հայաստանի կայացումն է. ՀՀ նախագահ
Վահագն Խաչատուրյանի խոսքով` ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով կարևոր է պատմական հիշողությունը։ 24.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-24T09:39+0400
2022-04-24T09:39+0400
2022-04-24T09:41+0400
հայաստան
թուրքիա
հայոց ցեղասպանություն
վահագն խաչատուրյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/0d/39703020_0:0:1600:901_1920x0_80_0_0_253d4fe0bdbd89c4925cb0aff43f0a70.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, ապա կկանխարգելվեին հետագա ցեղասպանությունները: Այս մասին ասված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում։«Հենց այդ պատճառով է Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում հետևողական պայքար մղում ցեղասպանության հանցագործության դատապարտման և կանխարգելման ուղղությամբ: Հայաստանի ջանքերով դեկտեմբերի 9-ը ամրագրվել է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»,– գրել է ՀՀ նախագահը։Հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են. Նիկոլ ՓաշինյանՆրա խոսքով` ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով կարևոր է պատմական հիշողությունը, շարունակական կրթությունը ու կատարվածի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածումը:Ցեղասպանությունից մեկ դար անց վտանգը վերացված չէ. Գարեգին Երկրորդն ուղերձ է հղելՀիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Ֆրանսիան, ԱՄՆ–ն։Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/0d/39703020_164:0:1584:1065_1920x0_80_0_0_4498fc5d19a3dcae4e9668856c7de8ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, թուրքիա, հայոց ցեղասպանություն, վահագն խաչատուրյան
հայաստան, թուրքիա, հայոց ցեղասպանություն, վահագն խաչատուրյան
Հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձևը հզոր Հայաստանի կայացումն է. ՀՀ նախագահ
09:39 24.04.2022 (Թարմացված է: 09:41 24.04.2022) Վահագն Խաչատուրյանի խոսքով` ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով կարևոր է պատմական հիշողությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, ապա կկանխարգելվեին հետագա ցեղասպանությունները: Այս մասին ասված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում։
«Հենց այդ պատճառով է Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում հետևողական պայքար մղում ցեղասպանության հանցագործության դատապարտման և կանխարգելման ուղղությամբ: Հայաստանի ջանքերով դեկտեմբերի 9-ը ամրագրվել է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»,– գրել է ՀՀ նախագահը։
Նրա խոսքով` ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով կարևոր է պատմական հիշողությունը, շարունակական կրթությունը ու կատարվածի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածումը:
«Մենք գիտակցում ենք, որ մեր նահատակված հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձևը հզոր և ժողովրդավար Հայաստանի կայացումն է, մեր ժողովրդի բարօր կյանքի, մեր երկրի սահմանների ամրության ու անվտանգության ապահովումն է, Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդումն է»,– եզրափակել է ՀՀ նախագահը:
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին
ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Ֆրանսիան, ԱՄՆ–ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։