Շարքային Էդուարդ Մարտիրոսովը հայտնվել է ադրբեջանական կողմում. ՊՆ-ն հաստատեց

© Sputnik / Asatur YesayantsՀՀ պաշտպանության նախարարության շենքային համալիրի հատված
ՀՀ պաշտպանության նախարարության շենքային համալիրի հատված - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երեկ` ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ:

«Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում»,- հայտնում են գերատեսչությունից:

Տեղեկացվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:
Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:
Ավելի վաղ գրել էինք, որ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնում է` Հայաստանի զինված ուժերի զինծառայողի է ձերբակալել։
Իսկ այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը, որում ասվում է, թե իբր ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողություններ փորձ է եղել։
Լրահոս
0