ԱԱԾ–ն կաշառք պահանջելու և ստանալու հերթական դեպքն է բացահայտել

© Sputnik / Aram NersesyanՔԿՀ
ՔԿՀ - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2022
ՔԿՀ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պաշտոնատար անձը կաշառք է պահանջել դատապարտյալին վաղաժամկետ ազատելու գործընթացը կազմակերպելու համար։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու և միջնորդի միջոցով այն ստանալու հերթական դեպքը։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահի օգնական, արդարադատության մայոր Ա.Գ-ն դատապարտյալ Տ.Ե-ին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը կազմակերպելու նպատակով վերջինիցս 20 000 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել։
Կաշառք ստանալու համար պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին 10 000 ԱՄՆ դոլար գումարը ՀՀ ԱԱԾ աշխատակիցների վերահսկողությամբ փոխանցվել է Ա.Գ-ի կողմից մատնանշած անձ Ա.Ռ-ին, ինչից անմիջապես հետո վերջինս և Ա.Գ-ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ:
Ա.Ռ-ի մոտ հայտնաբերվել է հատուկ քիմիական մշակման ենթարկված 10 000 դոլարը։
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, Ա.Գ-ն և Ա.Ռ-ն ձերբակալվել են:
Պետությունից 52.5 մլն դրամ է հափշտակել թռչնաբուծարանի համար. Արցախում քրգործ է հարուցվել
Լրահոս
0