Ակցիա ընդդեմ ընդդիմության. քաղաքացիներն Իշխան Սաղաթելյանից պատասխան են պահանջում

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյանը. արխիվային լուսանկար
Իշխան Սաղաթելյանը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ալեն Սիմոնյանն ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը խոստացավ խորհրդարանական հաջորդ հարցուպատասխանի ժամին բարձրացված բոլոր հարցերն իր ձևակերպումներով ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ շենքի դիմաց հավաքված քաղաքացիներն այսօր իրենց պահանջներով նամակ հանձնեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
Նամակով, մասնավորապես, պահանջում են, որ խորհրդարանական ընդդիմությանը պատասխանի իրենց քաղաքական գործունեության հետ կապված մի քանի հարցերի։
«Խնդրում ենք, որ պարոն Իշխան Սաղաթելյանն ԱԺ նիստում հիմնավորի «ՀՀ–ում շարունակվում է Արցախի դրոշի հաղթարշավը» հայտարարությունը։ Պահանջում ենք նրա բացատրությունը մեր անկախ երկրում պառակտություն, անիմաստ հայրենասիրական շոու հեղինակելու պատճառը»,– ասված է Սիմոնյանին փոխանցված նամակում։
Ակցիայի մասնակից դերասան Գնել Սարգսյանը հայտարարեց, որ ակցիայի մասնակիցներն Արցախը համարում են իրենց պատմական հայրենիքի մի մասը, արցախցուն` իրենց արյունակիցը։
«Եթե իրենք համարում են, որ Արցախից Հայաստան հաղթարշավ է պետք իրականացնել, դրանով վտանգում են մեր անվտանգությունն ու ջուր են լցնում ադրբեջանական քարոզչության ջրաղացին»,– ասաց Սարգսյանը։
Ալեն Սիմոնյանն ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը խոստացավ խորհրդարանական հաջորդ հարցուպատասխանի ժամին բարձրացված բոլոր հարցերն իր ձևակերպումներով ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Սա սրբազան պայքար է». Իշխան Սաղաթելյանը հայտարարեց փողոցային պայքարի դուրս գալու մասին
Հավաքվածներն իրենց աջակցությունը հայտնեցին գործող իշխանությանը։ Օգտվելով առիթից` նրանք նաև «սելֆիներ» արեցին, դիմեցին անձնական որոշ խնդրանքներով ու հեռացան։
Լրահոս
0