Ալավերդու բնակիչը փրկել է Դեբեդն ընկած աղջնակին

© Sputnik / Armine AleqsanyanԳետ
Գետ - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2022
Գետ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տղամարդը նկատել է, որ գետը երեխային բերել ու դեմ է տվել ջրում եղած ծառերին:
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչը փրկել է 2 տարեկան աղջկա կյանքը, որն ընկել էր Դեբեդ գետը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ավելի վաղ ԱԻՆ–ը հայտնել էր, որ Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ապրիլի 25-ին՝ ժամը 17:36-ին, ահազանգ է ստացել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։ Դեպքի վայր էին մեկնել հրշեջ-փրկարարների ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Այդ ընթացքում, երեխայի ընկնելու վայրից մոտ 1,5 -2 կմ հեռավորության վրա ծառի կոտրված ճյուղեր հավաքելիս, Ալավերդի քաղաքի 32-ամյա բնակիչ Ժիրայր Պողոսյանը նկատում է, որ գետը երեխային բերել և դեմ է տվել գետի մեջ եղած ծառերին: Ժիրայրը մտել է գետն ու երեխային դուրս բերել ափ, ապա իր ընկերոջ հետ ավտոմեքենայով տեղափոխել «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Լրահոս
0