00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամենայն հավանականությամբ «կսայթաքեն». Սարգսյանը` հայ–թուրքական հարաբերությունների մասին

© Photo : official site of the President of RAԱրմեն Սարգսյան
Արմեն Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2022
Բաժանորդագրվել
Ըստ ՀՀ 4–րդ նախագահի` հայ–թուրքական հարաբերությունները կարող են կառուցվել միայն Հայոց ցեղասպանության ճանաչման և հաշտեցման ամուր հիմքերի վրա։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանի շարունակական բանակցությունները Թուրքիայի հետ ընթանում են առանց Ցեղասպանության հետ կապված որևէ նախապայմանի։ Դրանք, ամենայն հավանականությամբ, «կսայթաքեն»: Բրիտանական The Times պարբերականի հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107–րդ տարելիցին։
«Երկու կողմերի միջև հարաբերությունների կարգավորման որևէ գործընթաց չի կարող գոյատևել, եթե չանդրադառնա այն վերքին, որը հետապնդում և տանջում է ողջ աշխարհի հայերին:Ես աջակցում եմ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և ցանկանում եմ տեսնել կայուն հարաբերություններ երկու երկրների միջև: Սակայն նման հարաբերությունները կարող են կառուցվել միայն պատմական ճանաչման և հաշտեցման ամուր հիմքերի վրա»,–ասել է Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ պատմությունից խուսափելու միջոցով ձեռք բերված ժամանակավոր շտկումները չեն հանգեցնի տևական խաղաղության: Դրանք պարզապես կթաքցնեն խորացող դժգոհությունները, որոնք ապագայում կարտահայտվեն անկառավարելի ուժով:
Էրդողանի ցավակցական ուղերձն իր բնույթով Հայոց ցեղասպանության ժխտման շարունակությունն է
Սարգսյանի խոսքով`տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս խաղաղության և բարգավաճման հաստատման համար Հայոց ցեղասպանության ճանաչումն անփոխարինելի ճանապարհ է:
«Մեր ցանկությունն է մեր երկիրը վերածել համաշխարհային ազգի ծաղկող տան, ազգ, որը ձգտում է ներդրում ունենալ իր բոլոր հարևանների և աշխարհի ընդհանուր բարօրության մեջ: Բայց արդար և ծաղկող ապագան մեզանից պահանջում է ճանաչել մեր ընդհանուր անցյալը: Բրիտանիան կարող է իր ներդրումն ունենալ ապաքինման այդ գործընթացում»,–նշել է նա:
Սարգսյանը հավելել է, որ Բրիտանիայի կառավարությունը հնարավորություն ունի շտկելու ծանր սխալը և օրինակ ծառայել աշխարհին՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և ամեն տարի անցկացնելով հիշատակի արարողություն, ինչպես հայ ժողովուրդն է նշում ամեն ապրիլի 24-ին։
Լրահոս
0