00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անորակ բժշկական ծառայությունները հանգեցնում են անհարկի ծախսերի. ԱՆ

© Sputnik / Asatur YesayantsՀիվանդանոց
Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2022
Բաժանորդագրվել
Նախապատրաստման աշխատանքների փուլում կարևորվում է նախարարության կազմում բուժօգնության որակի ստորաբաժանման ստեղծումը։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է բնակչության համար ապահովել առավել անվտանգ, ծախսարդյունավետ և պացիենտակենտրոն բժշակական ծառայություններ։
Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Կարինե Գաբրիելյանը։
Երևանում ավտոբուսի վարորդները առողջապահական ապահովագրության հնարավորություն կունենան
«Այդ ամենը ցանկանում ենք կապել նախարարության գերակա նպատակի հետ` ստեղծել առողջության համապարփակ ապահովագրման համակարգ։ Անորակ բժշկական ծառայությունները հանգեցնում են անհարկի ծախսերի, ֆինանսական վատնման, հետևաբար, խնդիրներ են առաջանում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր 10 հիվանդից մեկի մոտ բուժման ընթացքում գրանցվում է վնասում կամ բարդություն, սակայն այդ վնասումների 5-ից 4-ը կանխարգելելի են։ Թվերը վկայում են այն մասին, որ բուժօգնության որակը խիստ կարևոր է հենց ֆինանսները ռացիոնալ օգտագործելու առումով»,- ասաց Գաբրիելյանը։
Ըստ մասնագետի` բուժման ընթացքում վնասներ են համարվում վիրահատության պատճառով առաջացած բարդությունները, դեղերից առաջացած ռեակցիաները, ուշացած կամ սխալ ախտորոշումները, ինչպես նաև այն դեպքերը, երբ անձը բուժում է ստանում որևէ հիվանդության դեմ, սակայն ներհիվանդանոցային վարակ է առաջանում։ Գաբրիելյանի խոսքով` այդ դեպքերը պահանջում են ֆինանսական ռեսուրսներ` թերությունները շտկելու համար, և ստացվում է այնպես, որ անիմաստ գումարի վատնում է լինում։
Ռազմավարությունը 6 ուղղությամբ է մշակված` բուժօգնության որակի գործընթացի կառավարում, բուժհաստատությունների կարողությունների հզորացում, տեղեկատվական համակարգի ներդրում, ԲԿ-ների և բուժաշխատողների կատարողականի վերահսկում և մոնիտորինգ, պացիենտների և բնակչության ներգրավում, բժշակական ծառայությունների մոդելի ընտրություն։ ՀՀ ԱՆ Հանրային առողջության բաժնի պետն ընդգծեց` խելամիտ գործընթացների դեպքում վնասման, ինչպես նաև անհարկի ֆինանսների վատնման դեպքերը կկանխվեն։
Անդրադառնալով նման ծառայությունների ապակենտրոնացման հարցին, Գաբրիելյանը շեշտեց` այսօր, հիմնականում մարզերում, աննախադեպ ծավալի շինարարական աշխատանքներ են իրականացվում։

«Մեր աշխատանքները միտված են նրան, որպեսզի ապահովենք մատչելի և հասանելի, ամենակարևորը` որակյալ բժշկական ծառայություններ։ Ծառայությունների ներդրման առումով կարևոր բաղադրիչ է համարվում նաև վերահսկողությունը։ Բոլոր գործողությունները պետք է շարունակվեն»,- ասաց մասնագետը։

Այժմ ծառայությունների համար առողջապահության նախարարությունը փուլային ներդրման ձևաչափն է որդեգրել` առաջին մեկ տարում նախապատրաստական աշխատանքներ կլինեն, ինչպես նաև ցուցանիշների, ընթացակարգերի մշակում, ապա այդ ուղղությամբ վերապատրաստում, ինչից հետո միայն կմեկնարկի ծառայությունների փաթեթի կիրառումը։
«Նախապատրաստման աշխատանքների փուլում շատ ենք կարևորում նախարարության կազմում բուժօգնության որակի ստորաբաժանման ստեղծումը։ Որակի հետ կապված գործընթացների համար առանձնահատուկ հանձնառություն ունեցող ստորաբաժանում չունենք և հույս ունենք, որ դրա ստեղծումը կլինի վճռորոշ` հետագա գործընթացներն իրականացնելու, համակարգելու և կառավարելու համար»,- նշեց Գաբրիելյանը։
Նա ընդգծեց, որ այս համատեքստում առաջնահերթ խնդիրը համարում են մասնագետների վերապատրաստումը։
Վերոնշյալ գործողությունների կատարման ժամկետ է սահմանված՝ մինչև 2026 թվականը։
Լրահոս
0