https://armeniasputnik.am/20220425/arevmutqy-ahabekchutjan-e-ancel-putiny-hajtnel-e-svolovjovi-spanutjan-tsragri-masin-41287735.html
«Արևմուտքը» ահաբեկչության է անցել․ Պուտինը հայտնել է Սոլովյովի սպանության ծրագրի մասին
«Արևմուտքը» ահաբեկչության է անցել․ Պուտինը հայտնել է Սոլովյովի սպանության ծրագրի մասին
Արևմուտքում առաջնային է դառնում ռուսական հանրությունը պառակտելն ու Ռուսաստանը քանդելը, վստահ է ՌԴ առաջնորդը։ 25.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-25T15:43+0400
2022-04-25T15:43+0400
2022-04-25T15:43+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
արևմուտք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/09/40733523_0:0:1600:901_1920x0_80_0_0_c55b34c6f006e656a83b64c192a13c99.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ՌԴ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում, հայտարարել է, որ ԱԴԾ-ն կանխել է ռուս հայտնի հեռուստալրագրողներից մեկի դեմ մահափորձը:ԱԴԾ-ի հանրային կապերի կենտրոնում ավելի ուշ հստակեցրել են, որ խոսքը Վլադիմիր Սոլովյովի մասին է։ Գերատեսչության հայտարարության մեջ, մասնավորապես, խոսվում է նեոնացիստների ձերբակալության մասին, որոնք Կիևի հանձնարարությամբ ծրագրում էին լրագրողի սպանությունը:Նշվում է, որ խուզարկությունների ընթացքում ձերբակալվածների մոտից առգրավվել է «Մոլոտովի կոկտեյլ» տեսակի 8 հրկիզող սարք և այլ զենքեր, ուկրաինական կեղծ անձնագրեր՝ խմբի անդամների լուսանկարներով, ազգայնական գրականություն և ատրիբուտիկա։Պուտինի խոսքով՝ Արևմուտքի համար առաջին պլան է մղվում Ռուսաստանի հասարակությունը պառակտելու և Ռուսաստանը քանդելու խնդիրը, «բայց դա չի ստացվում»:«Ի զարմանս մեզ՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում բարձր կարգի դիվանագիտական աշխատակիցները իրենց ուկրաինացի արբանյակներին կոչ են անում օգտագործել իրենց բոլոր հնարավորությունները՝ մարտի դաշտում հաղթանակ տանելու համար, այսպիսի տարօրինակ դիվանագիտություն ունեն ԱՄՆ-ի և Եվրոպայի մեր գործընկերները։ Դիվանագետներն անգամ այդպիսի կոչ են անում։ Բայց գիտակցելով, որ դա հնարավոր չէ, առաջին պլան է մղվում մեկ այլ խնդիր՝ պառակտել ռուսական հասարակությունը, ներսից քանդել Ռուսաստանը։ Բայց այստեղ էլ խնդիր կա՝ չի ստացվում»։Միաժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ «հասարակությունը ցուցաբերում է հասունություն, համախմբվածություն, աջակցում է մեր Զինված ուժերին, աջակցում է Ռուսաստանի անվտանգության ապահովմանը, անվերապահ ապահովմանը և Դոնբասում բնակվող քաղաքացիների աջակցությանն ուղղված ջանքերին»:Նրա խոսքով ՝ մանրակրկիտ քննություն են պահանջում նաև Ռուսաստանի Զինված ուժերի նկատմամբ բացահայտ սադրանքներն օտարերկրյա լրատվամիջոցների օգտագործմամբ: Նման հանցագործությունները պետք է վճռականորեն կասեցնել, ընդգծել Է Պուտինը։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/09/40733523_179:0:1600:1066_1920x0_80_0_0_415915c8c4e91b1ae8ec9898dbd419f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, արևմուտք
ռուսաստան, վլադիմիր պուտին, արևմուտք
«Արևմուտքը» ահաբեկչության է անցել․ Պուտինը հայտնել է Սոլովյովի սպանության ծրագրի մասին
Արևմուտքում առաջնային է դառնում ռուսական հանրությունը պառակտելն ու Ռուսաստանը քանդելը, վստահ է ՌԴ առաջնորդը։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ՌԴ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում, հայտարարել է, որ ԱԴԾ-ն կանխել է ռուս հայտնի հեռուստալրագրողներից մեկի դեմ մահափորձը:
ԱԴԾ-ի հանրային կապերի կենտրոնում ավելի ուշ հստակեցրել են, որ խոսքը Վլադիմիր Սոլովյովի մասին է։ Գերատեսչության հայտարարության մեջ, մասնավորապես, խոսվում է նեոնացիստների ձերբակալության մասին, որոնք Կիևի հանձնարարությամբ ծրագրում էին լրագրողի սպանությունը:
Նշվում է, որ խուզարկությունների ընթացքում ձերբակալվածների մոտից առգրավվել է «Մոլոտովի կոկտեյլ» տեսակի 8 հրկիզող սարք և այլ զենքեր, ուկրաինական կեղծ անձնագրեր՝ խմբի անդամների լուսանկարներով, ազգայնական գրականություն և ատրիբուտիկա։
Նախագահ Պուտինն իր ելույթում ընդգծել է, որ տեղեկատվական պարտություն կրելով ՌԴ-ում, օգտագործելով իր մենաշնորհային դիրքը իր և մի շարք այլ երկրների տեղեկատվական տարածքում, Արևմուտքն անցել է տեռորի:
Պուտինի խոսքով՝ Արևմուտքի համար առաջին պլան է մղվում Ռուսաստանի հասարակությունը պառակտելու և Ռուսաստանը քանդելու խնդիրը, «բայց դա չի ստացվում»:
«Ի զարմանս մեզ՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում բարձր կարգի դիվանագիտական աշխատակիցները իրենց ուկրաինացի արբանյակներին կոչ են անում օգտագործել իրենց բոլոր հնարավորությունները՝ մարտի դաշտում հաղթանակ տանելու համար, այսպիսի տարօրինակ դիվանագիտություն ունեն ԱՄՆ-ի և Եվրոպայի մեր գործընկերները։ Դիվանագետներն անգամ այդպիսի կոչ են անում։ Բայց գիտակցելով, որ դա հնարավոր չէ, առաջին պլան է մղվում մեկ այլ խնդիր՝ պառակտել ռուսական հասարակությունը, ներսից քանդել Ռուսաստանը։ Բայց այստեղ էլ խնդիր կա՝ չի ստացվում»։
Միաժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ «հասարակությունը ցուցաբերում է հասունություն, համախմբվածություն, աջակցում է մեր Զինված ուժերին, աջակցում է Ռուսաստանի անվտանգության ապահովմանը, անվերապահ ապահովմանը և Դոնբասում բնակվող քաղաքացիների աջակցությանն ուղղված ջանքերին»:
Նրա խոսքով ՝ մանրակրկիտ քննություն են պահանջում նաև Ռուսաստանի Զինված ուժերի նկատմամբ բացահայտ սադրանքներն օտարերկրյա լրատվամիջոցների օգտագործմամբ: Նման հանցագործությունները պետք է վճռականորեն կասեցնել, ընդգծել Է Պուտինը։