00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
09:05
5 ր
Թաթուլ Մանասերյան
Այդ ամենը ՀՀ գործընկերների մոտ անխուսափելիորեն առաջացրել է բացասական սպասումներ.Մանասերյան
09:11
9 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
09:21
4 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
32 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
11:08
5 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
11:14
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ռուստամ Բադասյան
Պետեկամուտների կոմիտեն կընդառաջի արտագնա աշխատանքի մեկնողներին, օրենսդրական փոփոխություններ կարվեն․Բադասյան
14:07
10 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արմեն Գրիգորյան
«Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի տարբերակը․Գրիգորյան
17:07
11 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մեր աններելի բացթողումը. չզգացինք, թե ինչպես վերափոխվեցին տարածաշրջանն ու Ադրբեջանը
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Հայկազ Ֆանյան
ՀՀ-ի 2024թ.-ի տնտեսակա աճի մասին Համաշխարհային բանկի զուսպ գնահատականներն ավելի իրատեսական են թվում.Ֆանյան
19:18
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բենիամին Մաթևոսյան
Լուրջ քաղաքականություն է տարվում ՌԴ ներկայությունը տարածաշրջանից հանելու համար. Բենիամին Մաթևոսյան
09:07
10 ր
Արթուր Պապյան
Հայտարարագրման համակարգը լավ չի աշխատում. Արթուր Պապյան
09:18
8 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բավական է Հայաստանում գրագետ ֆեյք գցել. Մալկևիչը՝ տեղեկատվական պատերազմի մասին

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2022
Բաժանորդագրվել
Ներկայումս մասնագետը քաղաքացիական բնակչության համար 23 գլխավոր թվային սպառնալիք է առանձնացնում, որոնց թվում են ֆեյքերը, կիբեռբուլինգը, ֆիշինգը, լրտեսական ծրագրերը և այլն:
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ժամանակակից արևմտյան ԶԼՄ-ները ֆեյքերի օգնությամբ սեպ են խրում Ռուսաստանի և նրա դաշնակիցների միջև և շարունակելու են անել դա, առաջին հերթին՝ հետխորհրդային տարածքում։ Դրանում համոզված է ՌԴ Հանրային պալատի տեղեկատվական հանրության, ԶԼՄ-ների և զանգվածային հաղորդակցությունների զարգացման հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Մալկևիչը։
Sputnik Արմենիայի հարթակից Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ընթացքում Մալկևիչը նշել է, որ Հայաստանի դեպքում բավական է մեկ գրագետ ֆեյք գցել դաշտ՝ հաշվի առնելով արտաքին եզրագծում առկա բարդությունները, «և այնպիսի հրդեհ կբռնկվի, որ էլ չասած»։
«Կեղծված նորություններ լցնելու են միտումնավոր, հատկապես բարձր զգայունություն ունեցող տարածքներում։ Այդ ուղղությամբ աշխատանք է ընթանում։ Աշխատանքն ընթանում է Մոլդովայում, համապատասխանաբար՝ Հայաստանում։ Բելառուսում առանձնապես խուլիգանություն չեն անի»,-ասել է Մալկևիչը։
Ներկայումս նա քաղաքացիական բնակչության համար 23 գլխավոր թվային սպառնալիք է առանձնացնում, որոնց թվում են ֆեյքերը, կիբեռբուլինգը, ֆիշինգը, լրտեսական ծրագրերն ու հավելվածները և այլն:
Մալկևիչը նշել է, որ արևմտյան ԶԼՄ-ները քաղաքական պատվեր են կատարում իրենց իշխանությունների կողմից՝ միտումնավոր խեղաթյուրելով նաև Ռուսաստանի գործողությունները, դրանց էությունն ու սկզբունքները միջազգային ասպարեզում: Ավելին, նրանք ֆեյքերի օգնությամբ փորձում են լարվածության դաշտ ստեղծել՝ սեպ խրելով ՌԴ-ի և հետխորհրդային տարածքում նրա դաշնակիցների միջև։
ՌԴ Հանրային պալատի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը համոզված է, որ Ռուսաստանին տեղեկատվական պատերազմ են հայտարարել սոցցանցերում, նրա տեսակետն արգելափակվում է և շարունակելու է արգելափակվել:
«Խնդիր է դրված լիովին բարոյալքել մեզ, խառնել երիտասարդների գիտակցությունը, Դալլեսի պլան 2․0 իրականացնել՝ երկրի մասնատում, հետխորհրդային տարածքի բոլոր պետությունների կողմից կամքի և սուբյեկտայնության կորուստ. բոլորը պարտավոր կլինեն հարմարվել և ինչ-որ էմիսարների հրամաններ կատարել»,-ասել է Մալկևիչը։
Նրա խոսքով՝ դրա համար ժամանակակից տեխնոլոգիաներ, գործիքներ կկիրառվեն, չի բացառվում պատմության ամբողջական վերաշարադրումը, օրինակ՝ Վիքիպեդիայում ։
Հակազդելու համար նա կոչ է անում սեփական հարթակ ստեղծել։
Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին՝ Մալկևիչը պարզաբանեց, որ ներկայումս Հանրային պալատում պատրաստել են մեդիագրագիտության կրթական մոդուլի նախագիծ, Ռուսաստանի լուսավորության նախարարությունում կա այս տարվա աշնանից դպրոցներում ֆեյքերի դեմ պայքարի դասերի մեկնարկի նախագիծ:
Ավելին, Հյուսիսկովկասյան Դաշնային համալսարանում արդեն իսկ դաշնային սպառնալիքներին հակազդելու կենտրոն է ստեղծվել։
Մալկևիչը նշեց, որ անհրաժեշտ է ուսուցանել բոլորին՝ ՀԿ-ների առաջնորդներից մինչև պաշտոնյաներ։ Նա չափազանց անհրաժեշտ է համարում տեղեկատվական պաշտպանության համակարգման կենտրոնի ստեղծումը հետխորհրդային տարածքում, ԱՊՀ երկրներում:
Լրահոս
0