00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ և հույն պատմաբանները Զմյուռնիայի ողբերգությանը նվիրված գիտաժողով կանցկացնեն

© Photo : The National Geographic Magazine, Nov 1925, p. 562. Photo: C. D. Morris.Հույների արտաքսումը Զմյուռնիայից (1922 թվական)
Հույների արտաքսումը Զմյուռնիայից (1922 թվական) - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2022
Հույների արտաքսումը Զմյուռնիայից (1922 թվական)
Բաժանորդագրվել
Գիտաժողովի ընթացքում զեկույցներ կներկայացվեն հայ, հույն և հրեա եկեղեցականների, արհեստավորների, արդյունաբերողների, ինչպես նաև 1922-ի սեպտեմբերին քեմալական զորքի կողմից քաղաքն օկուպացնելուց հետո ավերված հայկական, հունական ու հրեական դպրոցների և ուսումնարանների մասին։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Զմյուռնիայում հայերի և հույների բնաջնջման 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով կանցկացնի։ Թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ գիտաժողովը կանցկացվի սեպտեմբերին։
Գիտաժողովի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանի հայագիտության կենտրոնը, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Լիբանանի «Հայկազյան» համալսարանը, ինչպես նաև Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանը։
Մարտոյանի խոսքով` գիտաժողովին մասնակցելու բազմաթիվ հայտեր են ներկայացվել, որոնց թվում նաև Զմյուռնիայի հայ և հույն համայնքների կրոնական, մշակութային, սոցիալական կյանքի վերաբերյալ հետազոտություններ կան։ Գիտաժողովի շրջանակում զեկույցներ կլինեն նաև քաղաքի հայկական, հունական և հրեական համայնքների դպրոցների, արհեստավորների և արդյունաբերողների մասին։
Կներկայացվեն նաև ողբերգության ականատեսների հուշերը։ Քչերին է հայտնի, որ դերասան Հովհաննես Աբելյանը նրանցից մեկն է եղել։ Նա Զմյուռնիայում է եղել, երբ թուրքական զորքը գրավել է քաղաքը, հրկիզել այն ու սպանել խաղաղ բնակիչներին։
«Պահանջում էին հանձնել հայերին, բայց մերոնք չարեցին». «աթաթուրքերից» փրկված ժողովուրդները
Ներկայացված աշխատանքների թվում կլինի նաև զմյուռնիացի արքեպիսկոպոս Քրիզոստոմի (Քրիսոստոմոս Կալաֆատիս) կյանքի ուսումնասիրությունը։ Եկեղեցականը հրաժարվել է Զմյուռնիայի օտարերկրյա հյուպատոսությունների առաջարկած ապաստարանից` հայտարարելով, որ հովվի տեղն իր հոտի կողքին է։ Թուրքական զորքն ու ուղեկցող ջարդարարների ամբոխը դաժանաբար սպանել է Քրիզոստոմին։
Գիտաժողովին ներկայացված կլինեն զմյուռնիացի հայերի, օրինակ` բժիշկ Կարապետ Խաչերյանի (նրա թոռնուհին` Դորա Սահակյանը, հայտնի լեզվաբան և պատմաբան է), գրող Գառնիկ Սվազլյանի (հայտնի գիտնական, ազգագրագետ Վերժինե Սվազլյանի հայրը), ինչպես նաև կոմպոզիտոր Լևոն Չիլինկիրյանի (հայտնի բրիտանացի ջութակահար Լևոն Չիլինկիրյանի պապը) օրագրային գրառումներն ու հուշերը։
«Զուգահեռ նաև համերգ կկայանա, որի ընթացքում կհնչեն այդ քաղաքում ապրած և ստեղծագործած կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ուզում ենք, որ հնչի Չիլինկիրյանի գրած եռաձայն պատարագը։ Այժմ քննարկում ենք, թե ով կկատարի այն»,– նշեց Մարտոյանը։
Ինքը` Մարտոյանը, մտադիր է ներկայացնել Զմյուռնիայի ողբերգության մի քանի ականատեսների հուշերը, այդ թվում` գրող Միքայել Բարթիկյանի (հայտնի գիտնական-բյուզանդագետ Հրաչ Բարթիկյանի հայր)` «Արնահոսող Իզմիր» օրագիրը։

«Սա միակ գիտաժողովը չէ, որ անցկացնում ենք հույն գործընկերների հետ։ Մայիսին էլ Զմյուռնիային նվիրված գիտաժողով կանցկացվի Հունաստանի Ալեքսանդրապոլիս քաղաքում, հրավիրված է նաև մեր ինստիտուտի պատվիրակությունը։ Իսկ Աթենքում հանդես կգամ Զմյուռնիայի մասին իմ հետազոտությունների դասախոսությամբ։ Այս հարցում աջակցել են ՀՀ դեսպանությունն ու մի շարք հայկական կազմակերպություններ»,- ասաց նա։

Մարտոյանը Զմյուռնիայի մասին մի շարք ուսումնասիրություններ է հրապարակել գիտական ամսագրերում, որոնք նախաձեռնել են Կանադայի «Զորյան» (Zoryan Institute) հայագիտական ինստիտուտի ղեկավար Ջորջ Շիրինյանը և Չիկագոյի հունական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր (Asia Minor and Pontos Hellenic Research Center) Ջորջ Մավրոպուլոսը։ Նրանց համագործակցությունը Օսմանյան և քեմալական Թուրքիայում (որտեղ զոհվել են մի քանի միլիոն հայեր, հույներ, ասորիներ, եզդիներ, ռուս հնադավաններ) իրականացված ցեղասպանության թեմայով հայ և հույն գիտնականների հետևողական աշխատանքի առաջին օրինակներից է։
Լրահոս
0