ՀՀ տնտեսությունն աճում է, արդյունաբերությունը` անկում ապրում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ընթացիկ տարվա գնաճը մարտ ամսվա ընթացքում կազմել է 7.4 տոկոս, իսկ տարվա առաջին եռամսյակի կտրվածքով` 7.8 տոկոս։
ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2022թ. առաջին եռամսյակի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Վերլուծության համաձայն` տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022թ-ի մարտ ամսին՝ 2021թի մարտ ամսվա համեմատ, աճել է 6.7 տոկոսով։
Շինարարության ոլորտում տարեկան աճը կազմել է 8.2 տոկոս, առևտրինը` 6.6, ծառայությունների ոլորտինը` 25.9։
2022թ–ի տնտեսական լավատեսությունը վերականգնելու հիմքեր կան. Փաշինյան
Տնտեսության միակ ոլորտը, որտեղ անկում է գրանցվել , արդյունաբերությունն է։ Անցյալ տարվա մարտ ամսվա համեմատ ՀՀ-ում արդյունաբերությունը 8.9 տոկոսով կրճատվել է։
Արտաքին առևտրաշրջանառությունը մեկ տարվա ընթացքում աճել է 15.6 տոկոսով` հիմնականում` ներմուծման հաշվին։ 2022թ-ի մարտ ամսին ներմուծման ծավալն աճել է 22.5 տոկոսով, արտահանման ծավալը` 4 տոկոսով։
Ընթացիկ տարվա գնաճը մարտ ամսվա ընթացքում կազմել է 7.4 տոկոս, իսկ տարվա առաջին եռամսյակի կտրվածքով` 7.8 տոկոս։
Լրահոս
0