00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է սպասում Եվրոպային առանց ռուսական նավթի ու գազի․ փորձագիտական կարծիք

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցԳազամատակարարման համակարգ
Գազամատակարարման համակարգ - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2022
Գազամատակարարման համակարգ
Բաժանորդագրվել
Արևմուտքը մշակում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը։ Եթե 5-րդ փաթեթի համաձայն՝ Եվրոպայի երկրներին օգոստոսից արգելվում է ռուսական ածուխ գնել, ապա 6-րդը պետք է նավթի արգելք ներառի: Եվրոպական հռետորաբանության համաձայն՝ սահմանափակումները կարող են տարածվել նաև գազի վրա։

Վադիմ Պավլով, Sputnik

Որքանո՞վ է իրական, որ Եվրամիությունը կհրաժարվի ռուսական էներգառեսուրսներից, և նման որոշումը ի՞նչ հետևանքներ կունենա Եվրոպայի համար։ Sputnik-ը այս հարցերի շուրջ զրուցել է Սոցիալ-տնտեսական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, տնտեսական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Զուբեցի հետ։

Եվրոպան կհրաժարվի՞ ռուսական էներգառեսուրսներից

«Դա տեխնիկապես հնարավոր է։ Արևմուտքը կարող է ռուսական նավթն ու գազը փոխարինել աշխարհի այլ տարածաշրջանների մատակարարումներով։ Սակայն գործնականում այդ անցումը տարիներ կտևի և բազմամիլիարդանոց ներդրումներ կպահանջի։ Այսօր աշխարհում չկան ազատ էներգառեսուրսներ, որոնք թույլ կտան հրաժարվել ռուսական նավթից ու գազից»,- ասում է Ալեքսեյ Զուբեցը։
© Sputnik / Anton DenisovԱլեքսեյ Զուբեց
Доктор экономических наук, директор Института социально-экономических исследований Финансового университета при правительстве РФ Алексей Зубец - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2022
Ալեքսեյ Զուբեց

Ինչպե՞ս կարող են հրաժարվել

Ալեքսեյ Զուբեցը կարծում է, որ ռուսական նավթի մատակարարումները փոխարինելն ավելի հեշտ է, քան գազինը, բայց այդ դեպքում էլ դժվարություններ կլինեն։

«Ռուսական հումքից հրաժարվելու դեպքում ստիպված կլինեն ավելացնել Մերձավոր Արևելքից մատակարարումները, իսկ այնտեղ եղած ռեսուրսները նախապես վաճառված են, երկարաժամկետ պայմանագրեր կան, ու ազատ նավթի քանակը, որը կարելի է մատակարարել Եվրոպային, սահմանափակ է»,- նշում է փորձագետը:

Մերձավորարևելյան երկրների մատակարարումներին անցում կատարելը նավթավերամշակման գործարանների վերակառուցում կպահանջի, քանի որ, փորձագետի խոսքով, դրանք հարմարեցված են ռուսական նավթի վերամշակմանը։
«Արդյունքում ռուսական նավթից հրաժարվելը և ազատ շուկայում առկա «սև ոսկու» գնումներին անցնելը ամբողջ աշխարհում նավթի գների բարձրացման կհանգեցնի», - կարծում է Զուբեցը:
Ըստ փորձագետի` Ռուսաստանի դեմ նավթային էմբարգո մտցնելու դեպքում ՌԴ-ն իր նավթը կվաճառի այն երկրներին, որտեղից հեռացել է, օրինակ, Սաուդյան Արաբիան (վերջինս սկսել է նավթ մատակարարել Եվրոպա): Այսինքն՝ խոշոր մատակարարների միջև վաճառքի շուկաների փոխանակում տեղի կունենա։
Իսկ գազի հարցում Եվրոպայի վիճակն ավելի վատ է։
«Աշխարհում պարզապես չկան ազատ հզորություններ, որոնք կարող են փոխարինել Ռուսաստանից Եվրոպա մատակարարվող գազին։ Իսկ համաշխարհային շուկայում հեղուկացված գազ գնելու փորձը գնի կտրուկ աճի կհանգեցնի»,- ասում է Զուբեցը։
Փորձագետը կարծում է, որ եվրոպացիները կարող են փորձել խթանել նավթի ու գազի արդյունահանման լրացուցիչ հզորությունների ստեղծումը, բայց նավթագազային ընկերությունները հազիվ թե դիմեն այդ քայլին։
ԵՄ երկրները ռուսական գազի լիարժեք էմբարգոյի դեպքում լուրջ ճգնաժամի կբախվեն. ԵՀ
«Հարցն այն է, որ հորիզոնում երևում է համաշխարհային ֆինանսական հերթական ճգնաժամը, որը կանդրադառնա նաև նավթի ու գազի գների վրա։ Այնպես որ, նավթի ու գազի բարձր գների ֆոնին այսօր արված բոլոր լրացուցիչ ներդրումները կարող են իզուր լինել։ Արդյունքում կարող է այնպես ստացվել, որ Ռուսաստանի դեմ էներգետիկ էմբարգո մտցնելու փորձը միայն շուկաների վերաբաշխման հանգեցնի։ Ռուսաստանը կսկսի ավելացնել մատակարարումները դեպի այն երկրներ, որոնք չեն մասնակցում պատժամիջոցներին, իսկ նավթի ու գազի մատակարարները, որոնք ավելի վաղ իրենց արտադրանքը մատակարարել էին այդ երկրներ, կկենտրոնանան Եվրոպայի վրա»,- ասում է փորձագետը։

Դա ի՞նչ հետևանքներ կունենա Եվրոպայի համար

«Եթե խոսենք այն վնասի մասին, որը Եվրոպան կկրի էներգետիկ էմբարգո մտցնելու դեպքում, ապա դա շատ մեծ կլինի,- կարծում է փորձագետը,- թանկ նավթի մատակարարումները լրացուցիչ ծախսեր կբերեն։ Դրանք կավելանան մեկ բարելի դիմաց առնվազն 10-20 դոլարով, ինչը կհանգեցնի լցակայաններում նավթամթերքի ու բենզինի ավելի քան 10-15% գնաճի»:
ԱՄՆ-ն անընդհատ աշխատում է Եվրոպային ռուսական նավթից ու գազից անջատելու համար. Սալիվան
Ալեքսեյ Զուբեցի խոսքով` ռուսական «երկնագույն վառելիքի» մատակարարումների արգելքի հետևանքով Եվրոպայում գազի գները երկար ժամանակ կմնան հազար խորանարդ մետրի դիմաց ավելի քան հազար դոլարի մակարդակում:
«Դա կհանգեցնի Եվրոպայում տնտեսական անկման, որը կարող է կազմել ՀՆԱ-ի 3-7%–ը, ինչն էլ իր հերթին կարող է սոցիալական ցնցումներ առաջացնել եվրոպական երկրներում, որոնք ամենից շատ կախված են արդյունաբերությունից և էներգետիկ ռեսուրսների արժեքից։ Նախ՝ Գերմանիայում և Հյուսիսային Եվրոպայում»,- եզրափակում է փորձագետը։
Ավստրիան չի աջակցի ռուսական գազի էմբարգոյին
Լրահոս
0