«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել

© Photo : official site of MES of RA Հրշեջները մարում են հրդեհը
Հրշեջները մարում են հրդեհը - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2022
Հրշեջները մարում են հրդեհը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրշեջները մոտ քսան րոպեում կարողացել են մարել կրակը։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել, որը կարճ ժամանակում մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 11։36-ին է ահազանգ ստացել։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:50-ին, մարվել՝ 11։59-ին։ Այրվել է մոտ 20 քմ ստվարաթուղթ։
Երևանի մթերային խանութներից մեկում հրդեհ է բռնկվել. այրվել են ծխախոտի դարակները
Լրահոս
0