00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիևը կրկին խափանել է տարհանումը Մարիուպոլի «Ազովստալից». ՌԴ ՊՆ

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցՄարիուպոլ
Մարիուպոլ - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2022
Բաժանորդագրվել
ՌԴ գեներալը նշել է, որ Կիևի իշխանության անտրամաբանական ու անհետևողական պահվածքը հերթական անգամ հաստատում է կոնկրետ մարդկանց ճակատագրերի հանդեպ բացահայտ անտարբերությունը:
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Կիևի ռեժիմն այսօր կրկին խափանել է տարհանումը Մարիուպոլի «Ազովստալ» կոմբինատից: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:

«2022 թվականի ապրիլի 25-ի ժամը 20:00-ի դրությամբ՝ առաջարկվող մարդասիրական միջանցքից այդպես էլ ոչ ոք չօգտվեց»,- ասել է գեներալը:

Նրա խոսքով՝ մի կողմից Կիևի պաշտոնատար անձինք մշտապես ու հրապարակայնորեն հայտարարում են, որ, իբր, կոմբինատի ստորգետնյա շինություններում աշխատակազմի անդամներ, կանայք ու երեխաներ կան, մյուս կողմից՝ միտումնավոր մերժում են ռուսական կողմի բոլոր հումանիտար նախաձեռնությունները:

«Կիևի իշխանության` նման բացարձակ անտրամաբանական ու անհետևողական պահվածքը հերթական անգամ հաստատում է նրանց բացահայտ անտարբերությունը կոնկրետ մարդկանց ճակատագրերի նկատմամբ, սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ»,- նշել է Միզինցևը:

Ռուս զինվորականների տեղեկության համաձայն՝ ուկրաինացի ուժայինները Ավդեևկայի (ԴԺՀ) բնակելի տներից մեկում հենակետեր են տեղակայել:
Բացի այդ, տարածքային պաշտպանության գրոհայիններն ականապատել են Ուկրաինայի Նիկոլաևսկի մարզի մի շարք բնակավայրերի մերձակա ճանապարհները:

Ռուսական կողմի տվյալներով՝ ուկրաինացի ուժայինները շարունակում են պատանդ պահել 5 երկրներից 90 օտարերկրացիների։

Իսկ ուկրաինական յոթ նավահանգիստներում (Խերսոն, Նիկոլաև, Չերնոմորսկ, Օչակով, Օդեսա, Յուժի ու Մարիուպոլ) արգելափակված են մնում օտարերկրյա 76 նավեր` 18 պետություններից։
Գեերալը նշել է, որ պաշտոնական Կիևի կողմից իրենց ներքին ջրերում ու տարածքային ծովում ստեղծված գնդակոծման սպառնալիքը և ականապատվածության բարձր վտանգը թույլ չեն տալիս նավերին անվտանգ բաց ծով դուրս գալ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 61-րդ օրը։
Լրահոս
0