00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն ողջունում է նախաձեռնությունները, եթե աշխարհաքաղաքական խաղ չկա. Գոնչար

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2022
ՌԴ ԱԳՆ
Բաժանորդագրվել
Դենիս Գոնչարի խոսքով` Ռուսաստանը կշարունակի օգնել , որպեսզի Երևանն ու Բաքուն շփման եզրեր գտնեն։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե Ուկրաինայի իրավիճակն արդյոք կարո՞ղ է ազդել տարածաշրջանային կայունության վրա, ասել է` Ռուսաստանը ողջունում է երրորդ երկրների այն նախաձեռնությունները, որոնք կարող են լրացնել եռակողմ ջանքերը, և ոչ թե հիմնված լինեն աշխարհաքաղաքական խաղերի տրամաբանության վրա։

«Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունների ֆոնին Անդրկովկասի լարվածության աստիճանն ավելացնելու կոչեր են արվում արևմտյան մի շարք ԶԼՄ-ներում և փորձագիտական շրջանակներում։ Երևի ուզում են, որ Ռուսաստանի համար լրացուցիչ խնդիրներ ստեղծեն հարավային սահմաններին, խաթարվեն խաղաղապահ ջանքերն ու այդպիսով ուժեղացնեն այդ տարածաշրջանում սեփական դիրքերը։ Չեմ կարծում, որ ուժերի ներկայիս հավասարակշռության փոփոխությունը կնպաստի Հարավային Կովկասի կայունության ամրապնդմանը»,- ասել է նա։

Դիվանագետը նշել է նաև, որ ռուսական կողմը մտադիր է շարունակել վստահության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծել Երևանի և Բաքվի միջև։ Նրա խոսքով` Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, որի իրագործումը կախված չէ արտաքին որևէ պայմանի փոփոխումից։ Առանցքային է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված աջակցությունը` հիմնված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների վրա։
Նա հիշեցրել է, որ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի ապահովման նպատակով ղարաբաղյան հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահներ են տեղակայվել, որոնք օգնում են կարգավորել խաղաղ կյանքը, մարդասիրական օգնություն են մատակարարում, ականազերծում են տարածքները։ Գոնչարը նշել է նաև, որ եռակողմ պայմանավորվածությունների իրագործման շրջանակում մի շարք խնդիրներ են լուծվում` կապված հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման գործընթացի մեկնարկի, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ։ Նա հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել երկկողմ հանձնաժողովին և անհրաժեշտ քարտեզագրական նյութեր տրամադրել։

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում փորձում ենք հասնել տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման կոնկրետ նախագծերի արագ համաձայնեցմանը։ Աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը»,- ասել է նա։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին երկու հանդիպումները կազմակերպվեցին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ։ Առաջին հանդիպումը կայացավ նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին, երկրորդը` այս տարվա ապրիլի 6-ին, երկուսն էլ` Բրյուսելում։ Վերջին բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվեցին մինչև ապրիլի վերջ սահմանագծման և սահմանազատման երկկողմ հանձնաժողով ստեղծել։ Խոսքը աշխատանքային խմբի մասին է, որը պետք է սկիզբ դնի Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցություններին։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվում են աշխատել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում։
Լրահոս
0