00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը Հայաստանի հետ փոխգործակցության նոր հնարավորություններ է փնտրում. Դենիս Գոնչար

© Sputnik / Andranik GhazaryanԶբոսաշրջիկներ երևանյան փողոցներում
Զբոսաշրջիկներ երևանյան փողոցներում - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2022
Բաժանորդագրվել
Դիվանագետը նշել է, որ Երևանը դիտարկում է ստեղծվող հնարավորությունները` կապված Հայաստանում որոշ ռուսական ընկերությունների հիմնավորվելու ցանկության հետ։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանի հետ ակտիվորեն փոխգործակցության նոր հնարավորություններ է փնտրում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
Դիվանագետը պատմել է, որ այդ հարցերը քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպումների ժամանակ։
«Քննարկվել է նաև ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների, ներկրման մաքսատուրքերի նվազեցման անհրաժեշտությունը։ Առաջնորդները պայմանավորվել են կառավարություններին հանձնարարել երկկողմ ձևաչափում, ինչպես նաև ԵԱՀԿ գծով փոխհատուցման միջոցներ մշակել։ Երևանը դիտարկում է առաջացող հնարավորությունները` կապված Հայաստանում որոշ ռուսական ընկերությունների հիմնավորվելու ցանկության հետ», – նշել է նա։
Գոնչարն ընդգծել է, որ ռուսաստանյան առաջատար տնտեսական օպերատորները, այդ թվում` «Գազպրոմը», «Ռոսատոմը», ՌԵՈւ–ն, ՌՈւՍԱԼ–ը, ՎՏԲ բանկը, «Գեոպրոմայնինգը» և այլն, շարունակում են Հայաստանում նոր աշխատատեղեր ստեղծել, ժամանակակից տեխնոլոգիաների և իրավասությունների տրանսֆեր են ապահովում, խոշոր հարկատու են հանդիսանում։ ՌԴ–ն, նրա խոսքով, հույս ունի պահպանել դրական դինամիկան։
««Ռոսատոմ» պետական կորպորացիայի գծով աջակցություն ենք ցուցաբերում` հաշվի առնելով Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը։ Հաջողությամբ ավարտվել է ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումը, թույլտվություն է ստացվել մինչև 2026 թվականի կայանի շահագործման համար։ Հայ գործընկերների հետ համատեղ ուսումնասիրվում են նաև այլ` ոչ ատոմային բնույթի համագործակցության հեռանկարային ուղղությունները», – պարզաբանել է դիվանագետը։
Նա հիշեցրել է, որ հունվարին «Ռոսատոմի» և հայկական ԱԷԿ–ի միջև ՀՀ–ում ռուսական դիզայնով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման ոլորտում համագործակցության մասին հուշագիր էր ստորագրվել, համատեղ աշխատանքային խումբ ձևավորվել։ Նրա խոսքով` Փաշինյանի այցի շրջանակում ստորագրված փաստաթղթերի թվում է նաև էներգետիկ և ոչ էներգետիկ նախագծերի ոլորտում հայ–ռուսական համագործակցության համալիր ծրագիրը։
Բացի այդ, մանրամասն քննարկվել են նոր պայմաններում ֆինանսական, լոգիստիկայի, թվային տնտեսության ոլորտում համագործակցություն կառուցելուն ուղղված համալիր թեմաներ։ Գոնչարն ընդգծել է` պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մի շարք ռուսական ընկերություններ կմիանան տրանսպորտի` մասնավորապես Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը, իսկ հանքարդյունաբերության մեջ հատուկ ուշադրություն է հատկացվելու պղնձամոլիբդենային հանքերի մշակմանը։
Նա նաև հիշեցրել է, որ Փաշինյանը հրավիրել է Պուտինին Հայաստան այցելել տարվա երկրորդ կեսին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի շրջանակում։ Գոնչարը պատմել է, որ ՌԴ առաջնորդի այցի ընթացքում նախատեսվում է Երևանի կենտրոնում հայ–ռուսական բարեկամությունը խորհրդանշող հուշարձան բացել։
Լրահոս
0