https://armeniasputnik.am/20220425/turqian-dem-e-sev-tsvovum-natoi-uzher-teghakajelun-turqiaji-pn-41283413.html
Թուրքիան դեմ է Սև ծովում ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայելուն․ Թուրքիայի ՊՆ
Թուրքիան դեմ է Սև ծովում ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայելուն․ Թուրքիայի ՊՆ
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներին առաջարկում է իրենց ռազմանավերը Սև ծով մտցնելու փորձեր չանել։ 25.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-25T14:32+0400
2022-04-25T14:32+0400
2022-04-25T18:03+0400
թուրքիա
հուլուսի աքար
սև ծով
նատօ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/11/39870452_0:71:1600:971_1920x0_80_0_0_8958e9d76c6b97ba45f44731aae81a12.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Թուրքիան դեմ է Սև ծովում Ռուսաստանի դեմ հետախուզական օպերատիվ խումբ տեղակայելու ծրագրերին և նույնը կոչ է անում Ռումինիային ու Բուլղարիային։ Թուրքական Hürriyet թերթի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի՝ նախորդ տարվա առաջարկությունը։2021թ․ հոկտեմբերին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ Սև ծովի անվտանգությունն ու կայունությունը ԱՄՆ ազգային հետաքրքրության շրջանակում է, և այդտեղ Ռուսաստանի դեմ հակազդելու համար պետք է զարգացնել ռազմական համագործակցությունը սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։Աքարի խոսքով` Թուրքիան ՆԱՏՕ-ին մի քանի անգամ առաջարկել է, որ Ուկրաինայի ռազմական գործողության ընթացքում երրորդ երկրների ռազմանավերը Սև ծով չմտնեն, որ այդպես ճիշտ կլինի։Աքարը նշել է, որ այս պահին Սև ծովում առափնյա երկրներին չպատկանող օտարերկրյա ռազմանավեր չկան։ Թուրքիան ռուսական և ուկրաինական ռազմանավերի համար փակել է դեպի Սև ծով նեղուցներով անցումը, ստիպված է փակել նաև ՆԱՏՕ-ի երկրների համար։«Այն պարագայում, երբ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, դաշնակիցների ռազմանավերի Սև ծով մտնել-դուրս գալն էլ խնդիրներ կառաջացնի»,- ասել է նա։Հետևաբար, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներին էլ է առաջարկում իրենց ռազմանավերը Սև ծով մտցնելու փորձեր չանել։ Թուրք պաշտոնյան ՆԱՏՕ-ին կոչ է անում խուճապի չմատնվել. ցանկացած քայլ, ինչ նպատակով էլ արված լինի, հակառակ կողմը կարող է սադրանք ընկալել։Հիշեցնենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի սկսած ռազմական հատուկ գործողությունից հետո Թուրքիան, Մոնտրյոյի կոնվենցիայի համաձայն, արգելել է ռուսական և ուկրաինական ռազմանավերի մուտքը Սև ծով։ Ըստ Մոնտրյոյի 19, 20, 21-րդ կետերի` պատերազմի ժամանակ, եթե Թուրքիան պատերազմող կողմերից մեկը չէ, կարող է արգելել պատերազմող երկրների ռազմանավերի անցումը Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներով, սակայն այն բացառությամբ, որ պատերազմող կողմերի ռազմանավերը կարող են վերադառնալ իրենց ռազմաբազայի նավահանգիստ։Եթե Թուրքիան պատերազմող կողմ է, ապա կարող է նեղուցներով ռազմանավերի անցումը կարգավորել՝ ինչպես կցանկանա։ Թուրքիան իրավունք ունի կիրառելու նախորդ կետը, եթե կարծում է, որ իր նկատմամբ պատերազմական իրավիճակի վտանգ կա։
թուրքիա
սև ծով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/11/39870452_86:0:1419:1000_1920x0_80_0_0_189f613013c858fcfa3512f9cfc21013.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա, հուլուսի աքար, սև ծով, նատօ
թուրքիա, հուլուսի աքար, սև ծով, նատօ
Թուրքիան դեմ է Սև ծովում ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայելուն․ Թուրքիայի ՊՆ
14:32 25.04.2022 (Թարմացված է: 18:03 25.04.2022) Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներին առաջարկում է իրենց ռազմանավերը Սև ծով մտցնելու փորձեր չանել։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Թուրքիան դեմ է Սև ծովում Ռուսաստանի դեմ հետախուզական օպերատիվ խումբ տեղակայելու ծրագրերին և նույնը կոչ է անում Ռումինիային ու Բուլղարիային։ Թուրքական
Hürriyet թերթի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի՝ նախորդ տարվա առաջարկությունը։
2021թ․ հոկտեմբերին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը
հայտարարել էր, որ Սև ծովի անվտանգությունն ու կայունությունը ԱՄՆ ազգային հետաքրքրության շրջանակում է, և այդտեղ Ռուսաստանի դեմ հակազդելու համար պետք է զարգացնել ռազմական համագործակցությունը սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։
Աքարի խոսքով` Թուրքիան ՆԱՏՕ-ին մի քանի անգամ առաջարկել է, որ Ուկրաինայի ռազմական գործողության ընթացքում երրորդ երկրների ռազմանավերը Սև ծով չմտնեն, որ այդպես ճիշտ կլինի։
«Այստեղ չպետք է խախտվի հավասարակշռությունը` ելնելով առափնյա երկրների՝ իրավիճակի նկատմամբ գերակայություն ունենալու սկզբունքից։ Եթե այն խախտվի, շատ բարձր է հավանականությունը, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա։ Պետք չէ Սև ծովը մրցակցության գոտի դարձնել»,- ասել է թուրք պաշտոնյան։
Աքարը նշել է, որ այս պահին Սև ծովում առափնյա երկրներին չպատկանող օտարերկրյա ռազմանավեր չկան։ Թուրքիան ռուսական և ուկրաինական ռազմանավերի համար փակել է դեպի Սև ծով նեղուցներով անցումը, ստիպված է փակել նաև ՆԱՏՕ-ի երկրների համար։
«Այն պարագայում, երբ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, դաշնակիցների ռազմանավերի Սև ծով մտնել-դուրս գալն էլ խնդիրներ կառաջացնի»,- ասել է նա։
Հետևաբար, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներին էլ է առաջարկում իրենց ռազմանավերը Սև ծով մտցնելու փորձեր չանել։ Թուրք պաշտոնյան ՆԱՏՕ-ին կոչ է անում խուճապի չմատնվել. ցանկացած քայլ, ինչ նպատակով էլ արված լինի, հակառակ կողմը կարող է սադրանք ընկալել։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի սկսած ռազմական հատուկ գործողությունից հետո Թուրքիան, Մոնտրյոյի կոնվենցիայի համաձայն,
արգելել է ռուսական և ուկրաինական ռազմանավերի մուտքը Սև ծով։ Ըստ Մոնտրյոյի 19, 20, 21-րդ կետերի` պատերազմի ժամանակ, եթե Թուրքիան պատերազմող կողմերից մեկը չէ, կարող է արգելել պատերազմող երկրների ռազմանավերի անցումը Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներով, սակայն այն բացառությամբ, որ պատերազմող կողմերի ռազմանավերը կարող են վերադառնալ իրենց ռազմաբազայի նավահանգիստ։
Եթե Թուրքիան պատերազմող կողմ է, ապա կարող է նեղուցներով ռազմանավերի անցումը կարգավորել՝ ինչպես կցանկանա։ Թուրքիան իրավունք ունի կիրառելու նախորդ կետը, եթե կարծում է, որ իր նկատմամբ պատերազմական իրավիճակի վտանգ կա։