00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ նիստում անդրադարձել է Չավուշօղլուի պահվածքին

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Գևորգյան
Արմեն Գևորգյան - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2022
Արմեն Գևորգյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԵԽԽՎ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավորը շեշտել է, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունը ժխտում են Եվրոպայի խորհրդի երկու անդամները՝ Թուրքիան և Ադրբեջանը։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից: ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում իր ելույթում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
«Նախօրեին շոկ էր տեսնել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն, անձ, ով այս վեհաժողովի նախագահն է եղել երկու տարի, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ հաղորդակցվում է հայտնի թուրք ազգայնական ահաբեկչական կազմակերպության ժեստերով։ Նման պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից։ Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին»,- ասել է Գևորգյանը։
Նա նշել է, որ ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը և շատ այլ ազգեր հիշում են Հայոց ցեղասպանությունը, սակայն որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն ժխտում են Եվրոպայի խորհրդի երկու անդամները՝ Թուրքիան և Ադրբեջանը։

Անդրադառնալով 2020 թվականի աշնանը Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին, Գևորգյանը նշել է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ժխտում է իրենց պատմական հայրենիքում ապրելու՝ հայերի իրավունքը։

Նա հիշեցրել է, որ Խորհրդային Ադրբեջանի կազմում 70 տարիների ընթացքում Նախիջևանի ողջ հայ բնակչությունն իսպառ վերացել է։ Նախիջևանի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Այժմ Ադրբեջանը փորձում է ստիպել արցախահայությանն արժանանալ նույն ճակատագրին։
«Ես կոչ եմ անում Եվրոպայի խորհրդին՝ հստակ և խիստ ազդանշան ուղարկել ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին առ այն, որ միջազգային հանրությունը կշարունակի աջակցել հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներին, որոնք սահմանված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից»,- ասել է Գևորգյանը։
Նա հույս է հայտնել, որ խաղաղությունը տարածաշրջանում այլընտրանք չունի, շեշտելով, որ երկարաժամկետ և կայուն խաղաղության համար անհրաժեշտ են փոխընդունելի լուծումներ։
Հիշեցնենք, որ Չավուշօղլուն Ուրուգվայում ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ակցիայի հայազգի մասնակիցներին, որոնք իրենց բողոքն էին արտահայտում Թուրքիայի ժխտողական քաղաքականության ու թուրք նախարարի այցի դեմ։ Նա ավտոմեքենայի պատուհանից ցույց է տվել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը խորհրդանշող ժեստը, իսկ նրանք, ովքեր հավաքվել էին փողոցում` արտգործնախարարին ողջունելու, ի պատասխան ծափահարել են։
Լրահոս
0